Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳԱԶԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.12.1997

Հոդված 1 . Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝

ա) բնակչությանը կենտրոնացված ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի մատակարարման գործունեություն իրականացնող ձեռնարկություններին 1998 թվականի մարտի 31-ը ներառյալ գազի ու էներգակիրների իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից.

բ) բնակչությանը կենտրոնացված ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի մատակարարումը 1998 թվականի  մարտի 31-ը ներառյալ ազատել ավելացված արժեքի հարկից։

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 
  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ  Լ.Տեր-Պետրոսյան

 Երեւան
30 դեկտեմբերի 1997թ.
 ՀՕ-181