Armenian   Russian    
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.2000

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 4-րդ կետի «առաջին» բառը փոխարինել «առաջինից երրորդ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 50 հոդվածի 2-րդ կետի «մանկավարժական» բառից առաջ լրացնել «վարչական եւ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 նոյեմբերի 2000թ.
ՀՕ-107