Armenian   Russian    
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2000

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է ընդունելության քննությունների ավարտից հետո՝ քսանօրյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի 28 հոդվածի 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների:»:

Հոդված 3. Օրենքի 28 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«Ընդունելության քննությունների մրցույթից դուրս մնացած դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ կարող են հրամանագրվել վճարովի հիմունքներով, նախքան ընդունելության քննությունները բուհերի ներկայացրած տեղեկանքի հիման վրա, ելնելով բուհի իրական հնարավորությունից: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել սույն հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերության եւ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնություններից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 դեկտեմբերի 2000թ.
ՀՕ-114