ՕՐԵՆՔԸ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 15.05.2001
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) համաձայնություն է տալիս մարզպետարանների եւ համայնքների կրթության վարչությունների (բաժինների) ղեկավարների եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման ու ազատման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 հունիսի 2001թ.
ՀՕ-187