Armenian   Russian    
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.07.2001

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետում «պետական հիմնարկ կամ իրավաբանական անձ» բառերը փոխարինել «կառույց» բառով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «(մսուր-մանկապարտեզ, ընտանեկան մանկապարտեզ)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը «լրացուցիչ կրթության» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության.» բառերով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Հեռակա ձեւով մասնագիտական միջին եւ բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորած մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի՝

ա) 3-րդ կետում «յոթ» բառը փոխարինել «վեց եւ կես» բառերով.

բ) 4-րդ կետի սկիզբը լրացնել «Պետական» բառով.

գ) 4-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանվում են օրենքով, իսկ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի՝

ա) «10 տարի» բառերը փոխարինել «11 տարի» բառերով.

բ) 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) միջին դպրոց (4-9-րդ դասարաններ).».

գ) 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ավագ դպրոց (10-11 դասարաններ).»:

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «ձեռնարկությունների,» բառը:

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «սովորողների եւ» բառերը:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «ինչպես նաեւ ուսումնական կենտրոններում՝ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով» բառերը:

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական ուսումնական հաստատությունը հիմնարկի կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, սույն օրենքին, օրենքներին ու իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ եւ պարտականություններ:»:

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ կետը:

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «իրեն հատկացված» բառերը:

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Ուսումնական հաստատության ստեղծումը

1. Ուսումնական հաստատությունն ստեղծվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:

2. Ուսումնական հաստատությունն ստեղծված է համարվում հիմնադրի (հիմնադիրների) կողմից դրա կանոնադրությունը հաստատելու եւ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից:»:

Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածի վերնագրից հանել «Իրավաբանական անձ հանդիսացող» բառերը:

Հոդված 15. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետից եւ 4-րդ կետից հանել «ոչ պետական» բառերը:

Հոդված 16. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձեւավորման եւ հաստատման կարգը.»:

Հոդված 17. Օրենքի 37-րդ հոդվածի՝

ա) 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձեւավորման եւ հաստատման կարգը.».

բ) 15-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-րդ ենթակետ.

«15.1) համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների վերակազմակերպման եւ լուծարման վերաբերյալ.»:

Հոդված 18. Օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը եւ պահպանումը.»:

Հոդված 19. Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությունում «կառավարում է» բառերը փոխարինել «ղեկավարում է» բառերով:

Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը

1. Օրենքով նախատեսված կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում: Լիցենզիան տրվում է ուսումնական հաստատությանը հետեւյալ պահանջների բավարարման դեպքում.

1) հիմնական մանկավարժական եւ պրոֆեսորադասախոսական կազմ.

2) լաբորատոր բազա եւ ուսումնական տարածք.

3) ուսումնամեթոդական ապահովում.

4) գրադարանային-տեղեկատվական համակարգ.

5) ուսումնաարտադրական պրակտիկայի բազա:

2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 21. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Զեկուցագրի հիման վրա պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած որոշումն ուսումնական հաստատությունը կարող է բողոքարկել դատարան:»:

Հոդված 22. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետը «վկայական» բառից հետո լրացնել «ատեստատ,» բառով:

Հոդված 23. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական ուսումնական հաստատության գործունեությունն ապահովելու նպատակով՝ վերջինիս սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով շենքեր, շինություններ, սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական, սոցիալական, մշակութային եւ այլ նշանակության անհրաժեշտ հանձնվող պետական գույքի տեսակները հաստատում է կառավարությունը:»:

Հոդված 24. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական բյուջեից պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի, սուբսիդիայի, պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության վճարի եւ այլ ձեւերով:»:

Հոդված 25. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 53. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում միջին մասնագիտական կրթության մասին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքներն ընդունելուց հետո:»:

Հոդված 26. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Հոդված 55. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի գործողությունը տարածվում է միայն 2001 թվականին եւ դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա:»:

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 օգոստոսի 2001թ.
ՀՕ-209