ՕՐԵՆՔԸ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի անվանումըառաջին ենթակետից հանել «նոր» բառը:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.
«5. Պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում եւ մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելն արգելվում է:
Պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը ներառում է`
1. կրթության ձեւը (առկա (ստացիոնար), հեռակա, դրսեկություն).
2. մասնագիտություններն ըստ բուհերի.
3.յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված ընդունելության քննությունների առարկաների
4.քննության ձեւը (մրցութային, ոչ մրցութային).
5. քննության տեսակը` գրավոր (թելադրություն, շարադրություն, թեսթ), բանավոր, հարցազրույց եւ այլն:
6. Պետական հանրակրթական դպրոցների ավարտական, ինչպես նաեւ պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները եւ այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-11-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված եւ առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին եւ ժողովածուներին համապատասխան:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
1 նոյեմբերի 2001թ.
ՀՕ-237