Armenian   Russian    
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.11.2002

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 մայիսի 1999 թվականի, ՀՕ-297) 49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ տասներորդ մասով.

«Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչեւ 2005-2006 ուսումնական տարվա ավարտը հանձնելով պետական քննություններ՝ պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերում ըստ մասնագիտությունների՝ պետական լիազորված մարմնի սահմանած մասնագիտական-առարկայական ծրագրերի համաձայն։ Պետական քննությունների կազմակերպական կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչեւ 2003 թվականի փետրվարի 1-ը։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-467