ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի վերջին մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.
«Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 2. Օրենքի 14 հոդվածի վերջին մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.
«Ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 3. Օրենքի 15 հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.
«Ուսումնական պարապմունքների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 4. Օրենքի 23 հոդվածի առաջին մասը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.
«Տրանսպորտի, կապի, տեղակատվության միջոցները եւ սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտները պետք է հարմարեցվեն հաշմանդամների պահանջմունքների բավարարմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, պայմաններով եւ ժամկետներում:»:
Հոդված 5. Օրենքի 31 հոդվածը «կարգով» բառից հետո լրացնել «եւ ժամկետներում» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 նոյեմբերի 1999թ.
ՀՕ-10