ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 11.10.2000
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Անձի ճանաչումը որպես հաշմանդամ իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների (ԲՍՓՀ) կողմից, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 10 հոդվածում «բժշկաաշխատանքային փորձաքննության» բառերը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11 հոդվածի չորրորդ մասում «ԲԱՓՀ» բառը փոխարինել «ԲՍՓՀ» բառով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 նոյեմբերի 2000թ.
ՀՕ-91