ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 26.09.2001
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի՝
ա) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ներքին գործերի նախարարությունը տասնհինգօրյա ժամկետում դիմողին հանձնում է կացության ժամանակավոր կամ սովորական կարգավիճակը հաստատող վկայական կամ հայտնում է դիմումի մերժման մասին:».
բ) չորրորդ մասում «մեկ տարի» բառերը փոխարինել «վեց ամիս» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 հոկտեմբերի 2001թ.
ՀՕ-231