ՕՐԵՆՔԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքով հաստատվում է կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում:
Սույն հոդվածում նշված՝ 070110, 100190100 եւ 100300100 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվում եւ գանձվում, եթե նշված ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Ծածկագիր | Ապրանքի համառոտ անվանումը |
01 | Կենդանի կենդանիներ |
040811800 | Ձվի փոշի |
070110 | Կարտոֆիլի սերմացու |
100190100 | Սպելտա ցանքի համար |
100300100 | Սերմացու գարի |
1005 | Եգիպտացորեն |
1107 | Ածիկ |
1108 | Ինուլին |
12 | Յուղատու սերմեր եւ պտուղներ, այլ սերմեր, պտուղներ եւ հատիկներ, դեղաբույսեր եւ բույսեր՝ տեխնիկական նպատակների համար, ծղոտ եւ անասնակեր, բացառությամբ՝ |
120600 | արեւածաղկի սերմ |
1301 | Դոճխեժ՝ բնական չմաքրած. բնական բուսախեժեր, խեժեր. սոսնձախեժեր եւ բեւեկնախեժահյութ (օրինակ՝ բալասաններ) |
151530100 | Գերչակի յուղ |
17 03 | Մաթ՝ |
18 01 | Կակաո՝ հատիկավոր, աղացած, չոր կամ բովված |
2102 | Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ մանրէներ (բացի ապրանքային 3002 դիրքի պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ |
23 | Սննդային արդյունաբերության մնացորդներ եւ թափոններ. պատրաստի կերեր կենդանիների համար, բացառությամբ՝ |
230910 | շների կամ կատուների կեր` մանրածախ առեւտրի համար, բաժնեծրարված |
2401 | Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ |
250100100 | Ծովի ջուր եւ աղային լուծույթներ |
250100510 | Այլ կերակրի աղեր (ներառյալ՝ սեղանի եւ բնափոխված) եւ մաքուր նատրիումի քլորիդ, ջրի մեջ լուծված կամ չլուծված, ինչպես նաեւ մասնիկների կպչունությանը խոչընդոտող (չոր աղերի սորունությունը եւ հեղուկ աղերի հոսունությունը ապահովող) հավելումներով՝ բնափոխված կամ արդյունաբերական նպատակների համար (ներառյալ` մաքրումը), բացի պահածոյացումից եւ մարդկանց համար սննդամթերքի եւ կենդանիների համար կերերի պատրաստումից |
250300 | Ծծումբ բոլոր տեսակների (բացի սուբլիմացված ծծումբից), նստվածքային կամ կոլոիդային |
250510 | Ավազ սիլիկատային եւ ավազ կվարցային |
250830 | Հրակայուն կավ |
2509000 | Քիմիական կավիճ |
251110000 | Բարիումի սուլֆատ` բնական (բարիտ) |
2512 | Ինֆուզորային հողեր (լեռնալյուր). սիլիկային (օրինակ՝ կիզելգուր, տրեպել եւ դիատոմիտ) եւ համանման սիլիկային հողեր, կալցինացված կամ չկալցինացված, տեսակարար կշռով 1 կամ պակաս |
251910 | Մագնիումի կարբոնատ՝ բնական (մագնեզիտ) |
251990100 | Մագնիումի օքսիդներ, բացի կալցինացված բնական մագնիումի կարբոնատից |
2520 | Գիպս. անհիդրիդ. գիպսի լսնակուճ (իրենից ներկայացնում է կալցինացված գիպս կամ կալցիումի սուլֆատ), չներկված կամ ներկված, ոչ մեծ քանակությամբ արագացուցիչներ կամ դանդաղացուցիչներ պարունակող կամ չպարունակող |
252890000 | Այլ (ոչ նատրիումի) բորատներ՝ բնական եւ դրանց խտահանքերը, բացի բնական աղալուծույթներից ստացված բորատներից. բնական բորաթթու` չոր նյութի հաշվարկով H3 BO3 -ի 85%-ից ոչ ավելի պարունակությամբ |
26 | Հանքաքար, մոխիր, խարամ |
270720900 | Տոլուոլ, այլ՝ որպես վառելանյութ չօգտագործվող |
271000260 | Ավիացիոն բենզին |
271000510 | Ավիավառելիք ՏՍ - 1 |
271000820 | Ավիայուղ ՄՍ - 8Պ |
271121 | Բնական գազ |
271220 | Պարաֆին |
271290 | Ցերեզին |
2716 | Էլեկտրաէներգիա |
28 | Քիմիական եւ հարակից ճյուղային արդյունաբերության արտադրանք |
29 | Օրգանական քիմիական միացություններ |
3001 | Գեղձեր եւ այլ օրգաններ՝ նախատեսված օրգանաբուժության համար, չորացված, փոշիացված կամ չփոշիացված. օրգանաբուժության համար նախատեսված՝ գեղձերի եւ այլ օրգանների կամ դրանց գեղձազատուկների խտահյութեր. հեպարին եւ նրա աղերը. մարդկային եւ կենդանական ծագման այլ նյութեր՝ նախատեսված բուժական կամ կանխարգելային նպատակների համար |
3002 | Մարդկային արյուն. կենդանական արյուն՝ պատրաստված բուժական, կանխարգելային եւ ախտորոշման նպատակներով օգտագործելու համար. վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր եւ բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում՝ ստացված բիոտեխնիկական ճանապարհով. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասունկերից) եւ համանման նյութեր |
3006 | Վիրաբուժական, մանրէազերծ, աղելար, համանման մանրէազերծ նյութեր՝ կարեր դնելու համար, եւ մանրէազերծ հարակցային գործվածքներ՝ վերքերի վիրաբուժական փակման համար, մանրէազերծ լամինարիաներ եւ մանրէազերծ վիրախծուծներ լամինարիայից, վիրաբուժական մանրէազերծ կլանող կամ արյունը կանգնեցնող ստոմատոլոգիական միջոցներ, կոնտրաստային պատրաստուկներ՝ ռենտգենոգրաֆիական հետազոտությունների համար, եւ ախտորոշիչ ազդանյութեր՝ նախատեսված հիվանդներին ներարկելու համար, հատկապես չխառնուրդված նյութեր բաժնեվորված ձեւերով կամ նյութեր՝ բաղկացած երկու կամ ավելի բաղադրամասերից՝ խառնուրդված նմանօրինակ օգտագործման համար, ազդանյութեր՝ արյան խումբը որոշելու համար, ատամի ցեմենտ եւ այլ նյութեր՝ ատամները պլոմբելու համար. պլոմբային նյութեր՝ ատամների պինդ հյուսվածքները վերականգնելու համար, սանիտարական պայուսակներ եւ հավաքածուներ՝ առաջին օգնություն ցույց տալու համար, եւ քիմիական կանտրացեպտիվային միջոցներ՝ պատրաստված հորմոնների կամ սպերմիցիդների հիմքով |
31 | Պարարտանյութեր |
3202 | Դաբաղային օրգանական նյութեր՝ սինթետիկ. դաբաղային անօրգանական նյութեր. դաբաղման պատրաստուկներ, որոնք պարունակում են կամ չեն պարունակում դաբաղման բնական նյութեր. ֆերմենտային պատրաստուկներ՝ նախնական դաբաղման համար |
320300900 | Կենդանական ծագման ներկանյութեր եւ պատրաստուկներ՝ դրանց հիմքով |
320416000 | Քիմիապես ակտիվ ներկիչներ եւ պատրաստուկներ՝ դրանց հիմքով |
320642 | Բարիտասպիտակ, եւ այլ գունանյութեր ու պատրաստուկներ՝ ցինկի սուլֆիդի հիմքի վրա |
320650000 | Լյումինաֆորներ |
321410100 | Ապակու եւ այգեգործական մածիկներ, ձյութացեմենտներ, բաղադրություններ խտման համար եւ այլ մածիկներ |
330210 | Սննդի արդյունաբերության կամ ըմպելիքների արտադրության համար օգտագործվող հոտավետ նյութեր եւ խառնուրդներ |
330290900 | 3302 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված հոտավետ նյութեր եւ խառնուրդներ |
340213000 | Ոչ իոնոգեն մակերեւութաակտիվ օրգանական նյութեր |
35 | Սպիտակուցային նյութեր. բարեփոխված օսլաներ. սոսինձներ. ֆերմենտներ, բացառությամբ՝ |
3505 | դեքստրիններ եւ այլ վերափոխված օսլաներ (օրինակ՝ օսլաներ՝ նախապես ժելատինացված կամ էսթերացված (վերածված բարդ եթերի). սոսինձներ՝ ստացված օսլաների, դեքստրինների կամ բարեփոխված այլ օսլաների հիմքի վրա |
3506 | պատրաստի սոսինձներ եւ այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված. մթերքներ՝ պիտանի որպես սոսինձներ կամ սոսնձանյութ օգտագործելու համար, բաժնեծրարված մանրածախ առեւտրի համար, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր՝ մաքուր զանգվածով 1 կգ-ից ոչ ավելի |
360100 | Վառոդ |
360200 | Պայթուցիկ այլ պատրաստի նյութեր |
360300 | Բիկֆորդյան քուղեր. ճայթեցնող քուղեր. հարվածող կամ ճայթեցնող հրապատիճներ. բռնկիչներ. էլեկտրաճայթիչներ |
360490 | Ազդանշանային եւ անձրեւային հրթիռներ, հակամառախուղային ազդանշաններ եւ այլ հրատեխնիկական ապրանքներ |
370110100 | Բժշկական, ատամնաբուժական եւ անասնաբուժական նպատակների համար ռենտգենյան լուսանկարչական թիթեղիկներ եւ հարթ ժապավեններ, զգայունացրած, չլուսակայած, հարթ ժապավեններ՝ վայրկենական լուսանկարման համար` զգայունացրած, չլուսակայած, փաթեթավորված կամ չփաթեթավորված |
370790300 | Այլ երեւակիչներ եւ սեւեռակիչներ՝ լուսանկարչական նպատակների համար օգտագործվող, ներկայացված չափավոր բաժնեմասերով, մանրածախ առեւտրի համար բաժնեծրարված կամ փաթեթավորված՝ օգտագործման համար պատրաստի վիճակում |
38 | Քիմիական այլ նյութեր, բացառությամբ՝ |
3804 | փայտի թաղանթանյութի պատրաստման ժամանակ մնացող մոխրաջուր՝ խտացրված կամ չխտացված, շաքարազերծված կամ չշաքարազերծված կամ քիմիական եղանակով մշակված կամ չմշակված, ներառյալ՝ լիգնինի սուլֆոնատները, բացի 3803 ապրանքային դիրքի թալիումի յուղից |
3816 | հրակայուն ցեմենտներ, շինարարական շաղախներ, բետոններ եւ համանման բաղադրություններ, բացի 3801 ապրանքային դիրքի ապրանքներից |
3819 | հիդրավլիկ արգելակային հեղուկներ եւ այլ պատրաստի հեղուկներ՝ հիդրավլիկ փոխանցիչների համար, որոնք պարունակում են կամ չեն պարունակում 70 զանգվ.% բիտումային հանքանյութերից ստացված նավթեր կամ նավթամթերքներ |
3820 | հակասառիչ բաղադրություններ եւ հակասառցապատ հեղուկներ |
3901 | Էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով |
3902 | Պրոպիլենի կամ այլ օլեֆինների պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով |
3903 | Ստիրոլի պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով |
3904 | Վինիլքլորիդի կամ այլ հալոգենացված օլեֆինների պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով |
3905 | Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլային եթերների պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով, վինիլի այլ պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով |
3906 | Ակրիլային պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով |
3907 | Պոլիացետալներ, այլ պարզ պոլիեթերներ եւ էպօքսիդային խեժեր՝ սկզբնական ձեւերով. պոլիկարբոնատներ, ալկիդային խեժեր, պոլիալիլային բարդ եթերներ եւ այլ բարդ պոլիեթերներ՝ սկզբնական ձեւերով |
3908 | Պոլիամիդներ՝ սկզբնական ձեւերով |
3909 | Ամինախեժեր, ֆենոլային խեժեր եւ պոլիուրեթաններ՝ սկզբնական ձեւերով |
3910 | Սիլիկոններ՝ սկզբնական ձեւերով |
3911 | Նավթային խեժեր, կումարոն-ինդենային խեժեր, պոլիտերպեններ, պոլիսուլֆիդներ, պոլիսուլֆոններ եւ այլ արգասիքներ՝ սկզբնական ձեւերով, նշված սույն խմբի 3-րդ ծանոթությունում, այլ տեղում չնշված |
3912 | Թաղանթանյութ եւ դրա քիմիական ածանցյալները սկզբնական ձեւերով, այլ տեղում չնշված |
3913 | Բնական պոլիմերներ (օրինակ՝ ալգինաթթու) եւ բնական բարեփոխված պոլիմերներ (օրինակ՝ պնդացած պրոտեիններ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ)՝ սկզբնական ձեւերով, այլ տեղում չնշված |
3914 | Իոնափոխանակային խեժեր՝ ստացված ապրանքային 3901-3913 դիրքերում նշված պոլիմերների հիմքով՝ սկզբնական ձեւերով |
3915 | Պլաստմասսաների մնացուկներ, կտորտանք եւ ջարդոն |
391710 | Արհեստական թաղանթներ (երշիկեղենի համար)՝ պնդացած պրոտեիններից կամ թաղանթանյութերից |
391910150 | Պոլիմերային նյութերից սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ, ժապավեններ, շերտեր եւ այլ հարթ ձեւեր, ինքնակպչուն, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով՝ պոլիպրոպիլենից |
391910900 | Խտացման նյութերից կամ պոլիմերացման նյութերից վերախմբավորմամբ` քիմիապես բարեփոխված կամ չբարեփոխված այլ սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ, ժապավեններ, շերտեր եւ այլ հարթ ձեւեր, ինքնակպչուն, գլանափաթեթներով՝ 20 սմ-ից ոչ ավելի լայնքով |
392020210 | Էթիլենի պոլիմերներից սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ եւ շերտեր (կամ ժապավեն), ոչ ծակոտկեն եւ չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով կամ համանման ձեւով չմիացված այլ նյութերի հետ |
392020290 | Պրոպիլենի պոլիմերներից այլ սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ եւ շերտեր (կամ ժապավեն), ոչ ծակոտկեն եւ չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով կամ համանման ձեւով չմիացված այլ նյութերի հետ |
392061000 | Պոլիկարբոնատներից այլ սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ եւ շերտեր (կամ ժապավեն), ոչ ծակոտկեն եւ չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով կամ համանման ձեւով չմիացված այլ նյութերի հետ |
392071190 | Վերականգնված թաղանթանյութից թերթեր, թաղանթներ կամ շերտեր, կծկված կամ չկծկված, 0,75 մմ-ից պակաս հաստությամբ, տպագրական նկարով |
392190300 | Ֆենոլային խեժերից սալիկներ, թաղանթներ, նրբաթիթեղներ եւ շերտեր (ժապավեններ) |
392190410 | Ամինային խեժերից բարձր ճնշման շերտավոր, մեկ կամ երկու կողմից գեղազարդված մակերեսով սալիկներ, թաղանթներ, նրբաթիթեղներ եւ շերտեր (կամ ժապավեն) |
392190900 | Պլաստմասսայից այլ սալիկներ, թաղանթներ, նրբաթիթեղներ եւ շերտեր՝ 392190 ենթադիրքի այլ ծածկագրերում չնշված |
4001 | Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ եւ համանման բնական խեժեր՝ սկզբնական ձեւերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով |
4002 | Սինթետիկ կաուչուկ եւ յուղերից ստացված ֆակտիս՝ սկզբնական ձեւերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով. 4001 ապրանքային դիրքի նյութերի խառնուրդներ տվյալ ապրանքային դիրքի ցանկացած նյութի հետ՝ սկզբնական ձեւերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով |
4003 | Վերականգնված կաուչուկ (ապավուլկանացված կաուչուկ)՝ սկզբնական ձեւերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավեններով) տեսքով |
4005 | Չվուլկանացված ռետինային խառնուրդ՝ սկզբնական ձեւերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով |
4006 | Այլ ձեւեր (օրինակ՝ կաղապարամատեր, խողովակներ եւ ձեւավոր պրոֆիլներ) եւ ապրանքներ (օրինակ՝ սկավառակներ եւ օղակներ) չվուլկանացված ռետինից |
4007 | Վուլկանացված ռետինե թելեր եւ կորդ |
4008 | Վուլկանացված ռետինե սալիկներ, թերթեր, շերտեր (կամ ժապավեններ) եւ ձեւավոր պրոֆիլներ, բացի կարծր ռետինից |
4009 | Խողովակներ, ճկափողեր եւ ճկախողովակներ՝ վուլկանացված ռետինից (բացի կարծր ռետինից), առանց կցամասերի եւ կցամասերով (օրինակ՝ միացումներ, ծնկաձեւ խողովակիկներ, կցաշուրթեր) |
4010 | Փոխակրիչ ժապավեններ կամ շարժափոկեր կամ բելթինգ (ռետինացված գործվածք փոկերի համար) վուլկանացված ռետինից |
401130100 | Օդաճնշական դողեր՝ քաղաքացիական ավիացիայի համար |
4014 | Հիգիենիկ կամ դեղագործական ապրանքներ (ներառյալ՝ ծծակներ) վուլկանացրած ռետինից՝ բացի կարծր ռետինից, կարծր ռետինից կցամասերով կամ առանց դրանց |
401511 | Վիրահատական ձեռնոցներ՝ ռետինից |
41 | Կաշվե հումք եւ կաշի |
4301 | Մուշտակամորթ հումք (ներառյալ՝ գլուխները, պոչերը, թաթերը եւ այլ մասերը կամ կտորտանքը՝ պիտանի մորթեղենի արտադրության համար) |
4302 | Դաբաղած կամ մշակված մուշտակամորթիներ (ներառյալ՝ գլուխները, պոչերը, թաթերը եւ այլ մասերը կամ կտորտանքը)՝ չհավաքված կամ հավաքված (առանց այլ նյութերով լրացնելու) |
4403 | Անտառանյութեր՝ չմշակված, կեղեւահանված կամ կեղեւը չհանված, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված |
4404 | Փայտանյութ տակառագործական. ճեղքված գերաններ, ցցագերաններ եւ ցիցեր փայտից՝ սրված, բայց երկայնքով չսղոցված. տաշված անտառանյութեր, բայց չշրջատաշված, չկորացված եւ այլ կերպ չմշակված, ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների եւ համանման ապրանքների արտադրության համար օգտագործվող. փայտանյութ՝ կեղեւահանված, ռանդված եւ համանման |
4406 | Փայտակոճեր՝ երկաթուղային եւ տրամվայի գծերի համար |
4407 | Անտառանյութեր՝ երկայնակի սղոցված կամ ճեղքված, ռանդված կամ կեղեւահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, բութակներով միացումներ ունեցող կամ առանց միացումների, 6 մմ-ից ավելի հաստությամբ |
4408 | Միաշերտ ֆաներայի թերթեր եւ նրբաշերտ՝ սոսնձված ֆաներայի համար (սոսնձված կամ չսոսնձված) եւ այլ փայտանյութ՝ երկայնակի սղոցված, կտրատված մասերի կամ կեղեւահանված, ռանդված կամ չռանդված, հղկված կամ չհղկված, բութակով միացված կամ չմիացված, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ |
4409 | Սղոցանյութեր (ներառյալ՝ փայտասալիկային զոլակներն ու ծոփորները հատակների մանրահատակային ծածկապատման համար, չհավաքված) պրոֆիլավորված գծային տեսքով (կատարներով, փորակներով, ագուցներով, տաշած եզրերով, կիսակլոր մատնեքի ձեւի միացումով, ձեւավոր, կլորացված եւ այլն), ցանկացած եզրով կամ հարթությունով, ռանդված կամ չռանդված, հղկված կամ չհղկած, բութակով միացված կամ չմիացված. |
441019500 | Հարդարված մելամինային խեժով տոգորված թղթով փայտատաշեղային սալեր եւ փայտանյութից պատրաստված համանման սալեր |
4801 | Լրագրային թուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով |
480540000 | Այլ ոչ կավճապատ թուղթ եւ ստվարաթուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով առանց հետագա մշակման կամ մշակված |
480570190 | Այլ թուղթ եւ ստվարաթուղթ, 1 մ2 զանգվածով՝ 150 գ-ից ավելի, բայց 225 գ-ից պակաս՝ ծալքավորման համար |
4810 | Թուղթ եւ ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից ճենակավով (չինական կավով) կամ այլ անօրգանական նյութերով կավճապատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի, առանց որեւէ այլ պատվածքի, այդ թվում՝ ներկված, գեղազարդված մակերեսով կամ տպված պատկերներով, գլանափաթեթներով կամ թերթերով |
481190100 | Թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութի բամբակ եւ պաստառ թաղանթանյութի մանրաթելից՝ չկտրատված տպագրած ձեւեր |
481200000 | Քամիչ բլոկներ, սալեր եւ թիթեղներ` թղթազանգվածից |
4813 | Ծխախոտաթուղթ՝ կտրված կամ չկտրված՝ ըստ չափի կամ գրքույկների կամ խողովակների ձեւով |
482311110 | 10 սմ-ից ոչ ավելի լայնությամբ շերտեր՝ ծածկված չվուլկանացված բնական կամ սինթետիկ կաուչուկով, ինքնասոսնձվող մեկ կողմից |
482340000 | Սյունակավորված թուղթ՝գրանցող սարքերի համար, գլանափաթեթներով, թերթերով կամ սկավառակներով |
482390500 | Ըստ չափի կամ ձեւի պատրաստված թղթից կամ ստվարաթղթից այլ ապրանքներ |
49 | Տպագիր գրքեր, լրագրեր, վերարտադրանկարներ եւ պոլիգրաֆիական արդյունաբերության այլ ապրանքներ, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր եւ պլաններ |
5002 | Հումք-մետաքս (չոլորած) |
5004 | Մետաքսե թել (բացառությամբ մետաքսի մնացորդներից միաթել մանվածքի)՝ մանրածախ առեւտրի համար չբաժնեծրարված |
5005 | Միաթել մանվածք (մետաքսի մնացորդներից)՝ մանրածախ առեւտրի համար, չբաժնեծրարված |
51 | Բուրդ եւ բրդյա արտադրանք |
52 | Բամբակ |
53 | Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր եւ կտորներ |
54 | Քիմիական թելեր, բացառությամբ՝ |
5407 | գործվածք՝ սինթետիկ համալիր թելից |
5408 | գործվածք՝ արհեստական համալիր թելից |
55 | Քիմիական շտապելե թելեր |
56 | Բամբակ, թաղիթ, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ |
5801 | Գործվածքներ խավավոր թավաթելից, բացի 5802 կամ 5806 ապրանքային դիրքերում դասակարգվածներից |
60 | Տրիկոտաժ |
6406 | Կոշիկի մասեր |
681290100 | Քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված եւ 6812 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված ասբեստային մշակված մանրաթել. խառնուրդներ՝ ասբեստի կամ ասբեստի եւ մագնեզիումի կարբոնատի հիմքով. ապրանքներ այդ խառնուրդներից կամ ասբեստից (օրինակ՝ թելեր, գործվածքներ, հագուստեղեն, գլխարկներ, կոշկեղեն, ներդիրներ), ամրանավորված կամ չամրանավորված, բացի 6811 կամ 6813 ապրանքային դիրքի ապրանքներից |
70 | Ապակի եւ ապակուց պատրաստված ապրանքներ, բացառությամբ՝ |
7004 | ապակի՝ ձգովի կամ փչովի, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որեւէ այլ եղանակով |
7005 | ապակի՝ ջերմահղկված եւ ապակի՝ անթափանց կամ ողորկած մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որեւէ այլ եղանակով |
7006 | ապակի՝ 7003, 7004 կամ 7005 ապրանքային դիրքերի, ճկված, նիստավորված, շաղափված, արծնապատված, կամ մշակված այլ եղանակով, բայց շրջանակի մեջ չդրված կամ այլ նյութերի հետ չզուգակցված |
700711100 | չափով եւ ձեւաչափով, վերգետնյա տրանսպորտում օգտագործման թույլատրվող անվտանգ ապակի, ներառյալ՝ ամրացված (կոփված) կամ բազմաշերտ ապակին |
7009 | ապակյա հայելիներ՝ շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ՝ հետին տեսանելիության հայելիները |
7013 | ճաշի եւ խոհանոցի ապակյա ամանեղեն, զուգարանային եւ գրասենյակային ապակյա պարագաներ, ապակյա ապրանքներ՝ բնակարանի հարդարման կամ համանման նպատակների համար (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքերի ապրանքներից) |
7016 | բլոկներ՝ սալարկման համար, շինարարության մեջ օգտագործվող սալեր, աղյուս, սալիկներ եւ այլ ապրանքներ՝ մամլած կամ ձուլածո ապակուց, ամրանավորված կամ չամրանավորված. ապակյա խորանարդիկներ եւ այլ ոչ մեծ ապակյա ձեւեր՝ հիմքով կամ առանց հիմքի՝ խճանկարի կամ համանման հարդարային աշխատանքների համար. ապակիներ՝ ապակենկարների համար, եւ համանման ապակիներ. բազմաբջջավոր կամ փրփրապակի՝ բլոկների, սալերի, սալիկների կամ այլ ձեւերով |
7018 | ապակյա ուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանակվող ապրանքներ, եւ համանման արդուզարդեր ապակուց, ապրանքներ՝ պատրաստված ապակուց, բացի բիժուտերիայից. ապակյա աչքեր, բացի պրոտեզից. արձանիկներ եւ զարդարարական այլ առարկաներ ապակուց՝ մշակված զոդալամպով, բացի բիժուտերիայից. ապակուց միկրոգնդիկներ՝ 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով |
71 | Մարգարիտ, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, թանկարժեք իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ, բացառությամբ՝ |
7101 | մարգարիտ |
7113 | ոսկերչական իրեր եւ թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասեր |
7114 | ոսկե եւ արծաթե իրեր, թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասեր |
7115 | թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր |
7117 | զարդեղեն (բիժուտերիա) |
7118 | դրամներ |
72 | Ոչ թանկարժեք մետաղներ եւ ապրանքներ այդ մետաղներից |
73 | Ապրանքներ սեւ մետաղներից, բացառությամբ՝ |
730830 | մետաղյա դռներ, պատուհաններ եւ դրանց շրջանակներ, դռան շեմքեր |
7319 | կարի ասեղներ, հյուսելու շյուղեր, բիզեր, հյուսելու հելուններ, դեկկերային ասեղներ եւ համանման ապրանքներ՝ ձեռքի աշխատանքի համար՝ սեւ մետաղներից. անգլիական եւ այլ քորոցներ՝ սեւ մետաղներից՝ այլ ապրանքային դիրքերում չնշված |
7321 | վառարաններ՝ ջեռուցման, ջեռուցման-եփման համար. վառարաններ՝ ուտելիք պատրաստելու համար (ներառյալ՝ կենտրոնական ջեռուցման ներկառուցված կաթսաներով), ճարպաջեռոցներ, տապակներ, հրածորաններ՝ սալերի համար, ջեռակներ՝ ուտելիք տաքացնելու համար եւ համանման ոչ էլեկտրական կենցաղային սարքավորումներ՝ սեւ մետաղներից |
7322 | ռադիատորներ՝ կենտրոնական ջեռուցման համար, ոչ էլեկտրական եւ դրանց մասերը, սեւ մետաղներից. օդատաքացուցիչներ եւ բաշխիչ սարքավորումներ՝ տաք օդի մատուցման համար (ներառյալ՝ թարմ կամ կոնդիցիոնացված օդի մատուցման սարքերը) ոչ էլեկտրական, ներկառուցված օդափոխիչներով, կամ օդափուքերը շարժիչից ձգվող հաղորդակով եւ դրանց մասերը, սեւ մետաղներից |
7323 | ճաշի պարագաներ, խոհանոցային եւ կենցաղային կարիքների համար այլ ապրանքներ եւ դրանց մասերը, սեւ մետաղներից. մետաղյա «բուրդ». ճիլոպներ՝ խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ՝ մաքրելու եւ ողորկելու համար, ձեռնոցներ եւ համանման արտադրանք՝ սեւ մետաղներից |
7324 | սանիտարատեխնիկական սարքավորումներ եւ դրանց մասերը՝ սեւ մետաղներից |
7325 | ձուլված ապրանքներ՝ այլ սեւ մետաղներից |
7326 | այլ ապրանքներ՝ սեւ մետաղներից |
74 | Պղինձ եւ ապրանքներ պղնձից, բացառությամբ՝ |
7417 | կենցաղային սարքեր՝ սնունդ պատրաստելու եւ տաքացնելու համար՝ ոչ էլեկտրական եւ դրանց պղնձյա մասերը |
7418 | ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ՝ կենցաղային կարիքների համար, եւ դրանց մասերը՝ պղնձից. ճիլոպներ՝ խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ՝ մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ եւ համանման արտադրատեսակներ՝ պղնձից. սանիտարատեխնիկական սարքավորումներ եւ դրանց մասերը՝ պղնձից |
7419 | պղնձից այլ արտադրատեսակներ |
75 | Նիկել եւ ապրանքներ՝ նիկելից |
76 | Ալյումին եւ ապրանքներ՝ ալյումինից, բացառությամբ՝ |
7610 | ալյումինե մետաղակառուցվածքներ եւ դրանց մասեր, թիթեղներ, ձողեր, պրոֆիլներ, խողովակներ եւ նմանատիպ արտադրանք ալյումինից՝ շինարարական մետաղական կառուցվածքներում օգտագործվող |
7615 | ճաշի, խոհանոցային կամ այլ ապրանքներ՝ կենցաղային կարիքների համար, եւ դրանց մասերը ալյումինից. ճիլոպներ՝ խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ՝ մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ եւ համանման ապրանքներ՝ ալյումինից. սանիտարատեխնիկական սարքավորումներ եւ նրա մասերը՝ ալյումինից |
7616 | ալյումինե այլ արտադրատեսակներ |
78 | Կապար եւ ապրանքներ՝ կապարից |
79 | Ցինկ եւ ապրանքներ՝ ցինկից |
80 | Անագ եւ ապրանքներ՝ անագից |
81 | Այլ ոչ թանկարժեք մետաղներ, մետաղակերամիկա, ապրանքներ՝ դրանցից |
830140110 | Գլանաձեւ կողպեքներ, նախատեսված շենքերի դռների վրա տեղադրելու համար |
830140190 | Այլ կողպեքներ՝ նախատեսված շենքերի դռների վրա տեղադրելու համար |
84 | Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական հարմարանքներ, բացառությամբ՝ |
8415 | կայանքներ՝ նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով եւ սարքերով՝ օդի ջերմաստիճանը եւ խոնավությունը փոխելու համար (ներառյալ՝ օդաորակիչներ, որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում) |
8418 | սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային եւ սառցարանային սարքավորումներ՝ էլեկտրական կամ այլ տեսակի ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքում դասակարգված օդի որակավորման կայանքներից |
845011 | լվացքի մեքենաներ՝ կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ, լրիվ ավտոմատացված |
845012 | լվացքի մեքենաներ՝ կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ՝ ներկառուցված կենտրոնախույս քամիչ հարմարանքով |
845019 | այլ լվացքի մեքենաներ՝ կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ |
8469 | գրամեքենաներ. հարմարանքներ տեքստերի մշակման համար |
8470 | հաշվարկիչներ եւ գրանցման, վերարտադրության եւ տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ՝ հաշվարկչի ֆունկցիաներով. հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ եւ այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով. դրամարկղային ապարատներ |
8472 | այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ՝ հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր՝ թղթադրամներ տալու համար, մեքենաներ՝ մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու եւ փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ՝ բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար) |
8473 | մասեր եւ պարագաներ (բացի կափարիչներից, պատյաններից եւ համանման արտադրանքներից)՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար |
8476 | առեւտրի ավտոմատներ (օրինակ՝ փոստային նամականիշերի, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ՝ դրամը մանրելու ավտոմատներ |
8481 | ծորակներ, կափույրներ, վենտիլներ եւ համանման ամրաներ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, ցիստերների, բաքերի եւ համանման տարողությունների համար, ներառյալ՝ ռեդուկցային եւ ջերմակարգավորիչ կափույրներ |
841581100, 841582100, 841583100, 841590100 |
Քաղաքացիական ավիացիայի համար կայանքներ՝ նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով եւ սարքերով` օդի ջերմաստիճանը եւ խոնավությունը փոխելու համար, ներառյալ` օդաորակավորիչներ (կոնդիցիոներներ), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում |
841810100, 841830100, 841840100, 841861100, 841869100 |
Քաղաքացիական ավիացիայի համար սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային եւ սառցարանային սարքավորումներ՝ էլեկտրական կամ այլ տեսակի. ջերմային պոմպեր, բացի օդի որակավորման կայանքներից՝ նշված 8415 ապրանքային դիրքում |
847330 | Մասեր եւ պարագաներ՝ 8471 ապրանքային դիրքում նշված մեքենաների համար |
8501 | Էլեկտրական շարժիչներ եւ գեներատորներ (բացի էլեկտրագեներատորային կայանքներից) |
8502 | Էլեկտրագեներատորային կայանքներ եւ պտտվող էլեկտրական կերպափոխիչներ |
8503 | Մասեր՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8501 կամ 8502 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար |
8504 | Էլեկտրական տրանսֆորմատորներ, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ՝ ուղղիչներ), ինդուկտիվ կոճեր եւ դրոսելներ |
8505 | Էլեկտրամագնիսներ. հաստատուն մագնիսներ եւ արտադրատեսակներ՝ նախատեսված մագնիսացումից հետո հաստատուն մագնիսների վերափոխման համար. էլեկտրամագնիսային կամ հաստատուն մագնիսներով կապիչներ, սեղմակներ, պրկիչներ եւ համանման հարմարանքներ՝ մշակվող արտադրանքի սեւեռման համար. էլեկտրամագնիսային շղթայակցում, օղագոտիներ եւ արգելակներ. էլեկտրամագնիսային վերհան գլխիկներ |
850710100, 850720100, 850730100, 850740100, 850780100, 850790100 |
Քաղաքացիական ավիացիայի համար կուտակիչներ (ակումուլյատորներ) եւ դրանց մասեր |
8511 | Էլեկտրասարքավորումներ՝ ներքին այրման շարժիչների վառման եւ գործարկման համար՝ կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով. գեներատորներ (հաստատուն եւ փոփոխական հոսանքի) եւ այդ շարժիչներում օգտագործվող ապահովիչներ |
8515 | Մեքենաներ եւ ապարատներ՝ էլեկտրական (այդ թվում՝ գազի էլեկտրական տաքացումով), լազերային կամ այլ լուսային կամ ֆոտոնային, գերձայնային, էլեկտրոնաճառագայթային, մագնիսաիմպուլսային կամ պլազմաաղեղային եւ ուրիշ զոդման պինդ զոդանյութով կամ եռակցման համար՝ անկախ կտրման գործողություն կատարելու դրանց հնարավորությունից, էլեկտրական մեքենաներ եւ ապարատներ՝ մետաղների կամ մետաղակարբիդների տաք փոշեպատման համար |
851621 | Ջերմակուտակիչ ռադիատորներ |
851629 | Այլ էլեկտրասարքեր՝ շենքերի ջեռուցման եւ բնահողի էլեկտրատաքացման համար |
851680100 | Քաղաքացիական ավիացիայի համար տաքացնող էլեկտրական դիմադրություններ |
851810100, 851821100, 851822100, 851829100, 851830100, 851840100, 851850100 |
Քաղաքացիական ավիացիայի համար խոսափողեր եւ դրանց տակդիրներ, բարձրախոսներ՝ մոնտաժված կամ չմոնտաժված կորպուսների մեջ, գլխամասային հեռախոսներ, ականջակալներ, այդ թվում՝ զուգակցված խոսափողի/բարձրախոսի հետ, ձայնի հաճախականության էլեկտրական ուժեղարարներ, էլեկտրական ուժեղարարներ, ձայնը ուժեղացնելու համար սարքեր |
852090100 | Քաղաքացիական ավիացիայի համար 852090 ենթադիրքին դասվող ապրանքներ |
852110100 | Քաղաքացիական ավիացիայի համար մագնիսային ժապավենի վրա տեսագրության եւ տեսավերարտադրության ապարատուրա՝ զուգորդված կամ չզուգորդված տեսատյուներներով |
852290100 | Քաղաքացիական ավիացիայի համար բլոկներ եւ հանգույցներ՝ բաղկացած երկու կամ ավելի իրար միջեւ միացված կամ զուգակցված մասերից կամ բաղադրամասերից՝ 852090 ենթադիրքում ընդգրկված սարքավորումների համար |
852510 | Հաղորդող ապարատներ |
852520100 | Հեռագրային եւ հեռախոսային ռադիոապարատներ՝ քաղաքացիական ավիացիայի համար |
8526 | Ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատուրա եւ հեռաղեկավարման ռադիոապարատուրա |
852790100 | Ռադիոհեռախոսային եւ ռադիոհեռագրային կապի ընդունիչներ՝ քաղաքացիական ավիացիայի համար |
852910100 | Անտենաներ եւ անտենաների անդրադարձիչներ ամեն տեսակի. մասեր օգտավործող այդ արտադրանքների հետ՝ քաղաքացիական ավիացիայի համար |
852990100 | Բլոկներ եւ ենթաբլոկներ՝ բաղկացած մեկ կամ ավելի մասերից կամ դետալներից, որոնք դասակարգված են 85261010, 85269111, 85269119 եւ 85269210 ստորաենթադիրքերում՝ քաղաքացիական ավիացիայի համար |
8530 | Էլեկտրաազդանշանային սարքավորումներ, սարքավորումներ՝ անվտանգությունն ապահովելու, վերահսկողության կամ երթեւեկությունը կարգավորելու համար երկաթուղային գծերում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանային հրապարակներում, նավահանգիստներում կամ օդանավակայաններում (բացի 8608 ապրանքային դիրքում դասակարգված սարքավորումներից) |
8531 | Էլեկտրասարքավորումներ՝ ձայնային կամ լուսաազդանշանային (բացի 8512 կամ 8530 ապրանքային դիրքերում դասակարգվածներից) |
8532 | Հաստատուն, փոփոխական կամ սարքինացնող էլեկտրական կոնդենսատորներ |
8533 | Էլեկտրական դիմադրություններ, ներառյալ՝ ռեոստատներ եւ պոտենցիոմետրեր (բացի ջեռուցիչ տարրերից) |
8534 | Տպասխեմաներ |
8535 | Էլեկտրական ապարատուրա՝ կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար (օրինակ՝ անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, միացնող տուփեր, հոսանքընդունիչներ, հոսանքահաններ եւ այլն)՝ 1000 Վ-ից ավելի լարման համար |
8537 | Պուլտեր, վահաններ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ եւ այլ հիմքեր՝ էլեկտրական ապարատների համար՝ սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքերում դասակարգված արտադրանքով՝ էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, որոնք ընդգրկում են իրենց մեջ 90 խմբում նշված սարքեր կամ հարմարանքներ եւ թվային ղեկավարման ապարատներ, բացառությամբ 8517 ապրանքային դիրքում դասակարգված կոմուտացիոն սարքերի |
8538 | Մասեր՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535-8537 ապրանքային դիրքերում նշված ապարատուրայի համար, այլ տեղում չնշված |
853910100 | Հերմետիկ լամպեր լույսի ուղղորդումով՝ քաղաքացիական ավիացիայի համար |
8541 | Դիոդներ, տրանզիստորներ եւ համանման կիսահաղորդչային սարքեր. լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ՝ լուսագալվանական տարրերը՝ որպես մոդուլ հավաքված կամ չհավաքված, մոնտաժված կամ չմոնտաժված վահանի վրա. լուսարձակող դիոդներ. հավաքված պյեզոէլեկտրական բյուրեղներ |
8542 | Էլեկտրոնային ինտեգրալ եւ միկրոհավաքված սխեմաներ. |
854389100 | Թռիչքը բնութագրող մեծությունների գրանցիչներ՝ քաղաքացիական ավիացիայի համար |
8545 | Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ՝ լամպերի կամ մարտկոցների համար, եւ այլ իրեր՝ գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից՝ մետաղի հետ կամ առանց մետաղի, որոնք կիրառվում են էլեկտրատեխնիկայում |
8546 | Էլեկտրական մեկուսիչներ՝ ցանկացած նյութերից |
8547 | Մեկուսիչ ամրաններ՝ էլեկտրական մեքենաների, հարմարանքների կամ սարքավորումների համար, ամբողջովին պատրաստված մեկուսիչ նյութերից, չհաշված որոշ մետաղական կազմամասեր (օրինակ՝ պարուրակավոր կոթառներ), օգտագործվում են կաղապարման դեպքում բացառապես հավաքման նպատակով, բացի 8546 ապրանքային դիրքում նշված մեկուսիչներից. էլեկտրամեկուսիչ խողովակներ եւ միակցիչ դետալներ՝ ոչ թանկարժեք մետաղներից, երեսպատված մեկուսիչ նյութով |
8548 | Ջարդոն եւ թափոն առաջնային տարրերի, սկզբնական մարտկոցների եւ էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների). սպառված առաջնային տարրեր, սպառված սկզբնական մարտկոցներ եւ սպառված էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ). սարքավորումների եւ ապարատուրաների էլեկտրական մասեր՝ այլ տեղում չնշված |
86 | Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ եւ այլ սարքավորումներ |
8701 | Տրակտորներ |
870390100 | Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ) |
8704 | Բեռնատարներ |
8705 | Ավտոմեքենաներ՝ հատուկ նշանակության, բացի ուղեւորներ կամ բեռներ տեղափոխելու համար օգտագործվողներից (օրինակ՝ բեռնատար մեքենաներ՝ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ մեքենաներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ) |
8709 | Տրանսպորտային բեռնատար միջոցներ՝ ինքնագնաց, չսարքավորված վերամբարձ եւ բեռնող հարմարանքներով, օգտագործվող գործարաններում, պահեստներում, նավահանգիստներում եւ օդանավակայաններում՝ կարճ տարածություններում բեռների փոխադրման համար. երկաթուղային պաստառներում օգտագործվող քարշակներ, վերոհիշյալ տրանսպորտային միջոցների մասեր |
8710 | Տանկեր եւ մարտական այլ ինքնագնաց զրահամեքենաներ՝ սպառազինությամբ կամ առանց սպառազինության, դրանց մասերը կամ պարագաները |
8713 | Հաշմանդամների սայլակներ |
8714 | Հաշմանդամների սայլակների մասեր եւ սարքավորումներ |
88 | Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ եւ այլն |
89 | Նավեր, նավակներ, լողարկող այլ միջոցներ |
9001 | Օպտիկական մանրաթելեր եւ մանրաթելաօպտիկական լարաններ. կաբելներ մանրաթելաօպտիկական, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից. թերթեր եւ թիթեղներ՝ բեւեռացնող նյութից. ոսպնյակներ (ներառյալ՝ կոնտակտայինները). պրիզմաներ, հայելիներ եւ այլ օպտիկական տարրեր՝ ցանկացած նյութից, առանց շրջանակի, բացի օպտիկական չմշակված ապակուց |
9002 | Ոսպնյակներ, պրիզմաներ, հայելիներ եւ այլ օպտիկական տարրեր՝ ցանկացած նյութից, հավաքված, որոնք հանդիսանում են գործիքների եւ սարքերի կամ պարագաների մասեր, բացի օպտիկական չմշակված ապակուց. |
9006 | Լուսախցիկներ (բացի կինոխցիկներից). լուսաբռնկիչներ եւ լամպ-բռնկիչներ, բացի գազապարպման լամպերից՝ նշված 8539 ապրանքային դիրքում |
9007 | Կինոապարատներ եւ կինոպրոյեկտորներ՝ ձայնագրող կամ ձայնավերարտադրող սարքեր պարունակող կամ չպարունակող |
9011 | Բարդ օպտիկական մանրադիտակներ, ներառյալ՝ միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների եւ միկրոպրոյեկտման մանրադիտակներ |
9012 | Մանրադիտակներ, բացի օպտիկականից. դիֆրակցիոն ապարատներ |
9013 | Հեղուկ բյուրեղների հիմքի վրա աշխատող սարքեր, բացի այն արտադրանքներից, որոնք առավել ճշգրիտ նկարագրված են այլ ապրանքային դիրքերում. լազերներ, բացի լազերային դիոդներից. օպտիկական այլ սարքեր եւ գործիքներ՝ տվյալ խմբում այլ տեղում չնշված |
9014 | Կողմնացույցներ՝ ուղղություն որոշելու համար, նավագնացային f5v սարքեր եւ գործիքներ |
9015 | Սարքեր եւ գործիքներ տեղագրական (ներառյալ՝ լուսանկարչատարածաչափականներ), հիդրոգրական, օվկիանոսագրական, հիդրոլոգիական, օդերեւութաբանական կամ երկրաֆիզիկական, բացի կողմնացույցներից. հեռաչափեր |
9016 | Կշեռքներ՝ 0,05 գ կամ ավելի զգայնությամբ, մանրակշռաքարերով կամ առանց դրանց |
9017 | Մեխանիկական չափման գործիքներ |
9018 | Սարքեր եւ հարմարանքներ՝ կիրառվող բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ՝ սցինտիգրաֆիկական ապարատներ), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ եւ սարքեր՝ տեսողությունը հետազոտելու համար |
9019 | Ապարատուրաներ՝ մեխանոթերապիայի համար. մերսման ապարատուրաներ. մասնագիտական պիտանիության հոգեբանական թեսթերի ապարատուրաներ. ապարատուրաներ՝ օզոնային, թթվածնային եւ աերոզոլային թերապիայի, արհեստական շնչառության կամ այլ թերապեւտիկ ապարատուրաներ՝ խախտված շնչառությունը բուժելու համար |
9020 | Ապարատներ՝ շնչառական այլ եւ գազային դիմակներ, բացի պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների եւ փոխովի զտիչների |
9021 | Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ՝ հենակներ, վիրաբուժական գոտիներ, բանդաժներ. բեկակալներ եւ այլ հարմարանքներ՝ կոտրվածքները բուժելու համար. մարմնի արհեստական մասեր. լսողական ապարատներ եւ այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստում են մարմնի մեջ՝ փոխհատուցելու համար թերզարգացած կամ կորցրած օրգանը |
9022 | Ապարատուրա՝ հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա եւ գամմա ճառագայթների օգտագործման վրա, նախատեսված կամ չնախատեսված բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական եւ անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ՝ ապարատներ ռենտգենագրական եւ ռադիոթերապեւտիկ հետազոտությունների համար, ռենտգենյան խողովակներ եւ ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ, ղեկավարման պուլտեր, էկրաններ, հետազոտության եւ բուժման համար սեղաններ, բազկաթոռներ եւ համանման այլ արտադրատեսակներ |
9023 | Սարքեր, ապարատուրաներ եւ մոդելներ՝ նախատեսված ցուցադրական նպատակների համար (օրինակ՝ ուսուցման կամ ցուցադրման համար) եւ պիտանի չեն այլ օգտագործման համար |
9024 | Մեքենաներ եւ սարքավորումներ՝ նյութերի (օրինակ՝ մետաղների, փայտեղենի, մանածագործական նյութերի, թղթի, պլաստմասսաների) կարծրությունը, ամրությունը, ձգվածությունը եւ սեղմվածությունը, առաձգականությունը կամ այլ մեխանիկական հատկությունները փորձարկելու համար |
9025 | Խտաչափեր եւ համանման սարքեր՝ գործող հեղուկների մեջ ընկղմվելիս. ջերմաչափեր, հրաչափեր, բարոմետրեր, հիդրոմետրեր, խոնավաջերմաչափեր, գրանցող սարքով կամ առանց գրանցման սարքի, այդ սարքերի ցանկացած համակցությունները |
9026 | Սարքեր կամ ապարատուրաներ՝ հեղուկների կամ գազերի ծախսման, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական բնութագծերի չափման եւ հսկողության համար (օրինակ՝ ծախսաչափեր, մակարդակի ցուցիչներ, մանոմետրեր, ջերմաչափեր), բացի 9014, 9015, 9028 եւ 9032 ապրանքային դիրքերում նշված գործիքներից եւ ապարատուրաներից |
9027 | Սարքեր եւ ապարատուրաներ՝ ֆիզիկական կամ քիմիական անալիզների համար (օրինակ՝ բեւեռաչափեր, բեկումաչափեր, սպեկտրաչափեր, գազա կամ ծխա- անալիզատորներ). սարքեր եւ ապարատուրաներ՝ մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերեսային ձգունության եւ այլն չափելու եւ վերահսկելու համար. սարքեր եւ ապարատուրաներ՝ չափելու կամ վերահսկելու ջերմության, ձայնի կամ լույսի քանակությունը (ներառյալ՝ էքսպոնոմետրեր). միկրոտոմերներ |
9028 | Հաշվիչներ՝ գազի, հեղուկի, էլեկտրաէներգիայի մատակարարման կամ արտադրության, ներառյալ՝ ստուգարկիչներ |
9029 | Հաշվիչներ պտույտների թվի եւ արտադրանքի քանակության, սակաչափեր, քայլաչափեր եւ համանման սարքեր. արագաչափեր եւ պտուտաչափեր, բացի 9014 կամ 9015 ապրանքային դիրքերում նշվածներից. ստրոբոսկոպներ |
9030 | Օսցիլոսկոպներ, սպեկտրոմետրեր, այլ սարքեր եւ ապարատուրաներ՝ էլեկտրական մեծությունները չափելու կամ հսկելու համար, բացի 9028 ապրանքային դիրքում նշված չափիչ սարքերից. սարքեր եւ ապարատներ՝ ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար |
9031 | Չափող կամ հսկող սարքեր, սարքավորումներ կամ մեքենաներ՝ տվյալ խմբում այլ տեղերում չնշված. պրոֆիլային պրոյեկտորներ |
9032 | Սարքավորումներ եւ ապարատուրաներ՝ ավտոմատ կարգավորման կամ ղեկավարման համար |
9033 | Մասեր եւ պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում չնշված)՝ մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատուրաների համար |
910400100 | Սարքավորումների հարթակների վրա տեղակայվող ժամացույցներ եւ համանման ժամացույցներ՝ քաղաքացիական ավիացիայի համար |
9108-9112, 9114 | Ժամացույցների մասեր |
92 | Երաժշտական գործիքներ եւ դրանց բաղադրիչներ |
93 | Զենք եւ զինամթերք |
940110100 | Քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված առանց կաշվե պատվածքի կահույք՝ նստելու համար, օդային տրանսպորտային միջոցներում օգտագործվող տեսակի |
9402 | Բժշկական կահույք |
940320100 | Մետաղյա այլ կահույք՝ քաղաքացիական ավիացիայի համար |
940510100 | Ջահեր եւ էլեկտրական այլ լուսավորող սարքեր՝ ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից՝ քաղաքացիական ավիացիայի համար |
940560100 | Լուսային ցուցիչներ, ցուցատախտակներ եւ համանման ապրանքներ՝ ոչ թանկարժեք մետաղներից կամ պլաստմասսաներից՝ քաղաքացիական ավիացիայի համար |
940592100 | 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր՝ քաղաքացիական ավիացիայի համար |
940599100 | 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր՝ ոչ թանկարժեք մետաղներից՝ քաղաքացիական ավիացիայի համար |
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 հուլիսի 2001թ.
ՀՕ-195