ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «բանկային» բառը փոխարինել «ֆինանսական» բառով,
- հանել «(վարչական վիճակագրություն)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «լ» ենթակետ՝
«լ) ընդունում է «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում՝ հաստատում է վարկային կազմակերպությունների գործունեության օրինակելի կանոնակարգը, սահմանում է բանկերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգին՝ վարկային ռեգիստրին վարկային կազմակերպությունների մասնակցության կարգը եւ պայմանները:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 հունիսի 2002թ.
ՀՕ-371