ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«լ) հաստատում է բանկերում եւ վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության եւ տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման կարգը, կասկածելի գործառնությունների վերաբերյալ բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկանքների եւ հաշվետվությունների ներկայացման հատուկ կարգը եւ ձեւերը, բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկը, դադարեցնում է բանկերի կողմից վարվող հաշիվներով կամ վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող այն գործառնությունները, որոնց տերերը կամ գործառնությունների կողմերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ տեռորիզմի ֆինանսավորման մեջ»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-427