Armenian   Russian    
Կենտրոնական բանկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2003

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 55. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է հարկերից եւ տուրքերից: Սույն հոդվածով սահմանված արտոնությունը չի տարածվում ապրանքների ներմուծման համար մաքսային սահմանին վճարման ենթակա հարկերի, մաքսատուրքերի եւ մաքսավճարների վրա:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր հոդվածով՝

«Հոդված 60. Սույն օրենքի 55-րդ հոդվածի դրույթներին վերաբերող հրահանգները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:    



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2003
ՀՕ-49