Armenian   Russian    
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.12.2003

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի`
 
1) 8-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 81 -րդ ենթակետ.

«81 ) արհեստագործական ուսումնարան՝ ուսումնական հաստատություն, որտեղ իրականացվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր.».

2) 15-րդ ենթակետից հանել «եւ կատարում է գիտական ուսումնասիրություններ» բառերը.

3) 18-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 181 -րդ ենթակետ.

«181 )  արհեստագործ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.».

4) 19-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«19) կրտսեր մասնագետ՝ միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ  21 -րդ ենթակետով.

«21 ) նախնական մասնագիտական (արհեստագործական) .»:
 
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ուսումնական պլանները եւ առարկայական ծրագրերը, համապատասխան բնագավառի(ների) պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցված եւ  կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած չափորոշիչներին համապատասխանեցված,  հաստատում են նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:».

2) 4-րդ կետի երկրորդ պարբերությունը համարել 41 -րդ կետ.

3) 7-րդ կետը «հանրակրթության,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական), » բառերով:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը

1. Մասնագիտական ուսումնական հաստատություններն իրականացնում են սույն օրենքով նախատեսված, կրթական տարբեր մակարդակներին բավարարող կրթական ծրագրեր՝ նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրեր պատրաստելու նպատակով:

2. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների կրթական մասնագիտությունների ցանկը, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտական որակավորումների ուսուցման տեւողությունը՝ ըստ մասնագիտությունների, եւ կրթության հիմքը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ    խմբագրությամբ.

«Հոդված 22. Նախնական մասնագիտական (արհեստագործական)  կրթություն

1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նպատակը նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ  մասնագետներ պատրաստելն է:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունն իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում։

 3. Համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը կարող է իրականացվել նաեւ անհատական մասնագիտական ուսուցման ձեւով (վարպետային ուսուցում), որի իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հիմքը՝ ըստ մասնագիտությունների, սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1. Միջին մասնագիտական կրթության նպատակը առնվազն  հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական  որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:»:

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետը «հանրակրթական,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:

Հոդված 8. Օրենքի  37-րդ հոդվածի՝

1) 8-րդ կետը «հանրակրթական,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական  (արհեստագործական),» բառերով.

2) 9-րդ կետը «ոչ պետական» բառերից հետո լրացնել «նախնական մասնագիտական  (արհեստագործական),» բառերով:

Հոդված 9. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։»:

Հոդված 10.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: 

 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2003
ՀՕ-58