ՕՐԵՆՔԸ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1 . «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 12-րդ մասի «թարգմանությամբ» բառից հետո լրացնել «կամ սուրդոթարգմանությամբ» բառերը:
Հոդված 2 . Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նորմասով.
«սուրդոթարգմանություն՝ հեռուստահաղորդմանհամաժամանակյա թարգմանությունը հայերեն ձեռք-լեզվով:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «պակաս լինել,» բառերից հետո լրացնել «ընդ որում, սուրդոթարգմանությամբ հեռուստահաղորդումները հաշվարկվում են կրկնակի ժամաքանակով եւ չեն կարող հայրենական արտադրության հեռուստահաղորդումների եթերաժամի 5 տոկոսից ավելի լինել,» բառերը:
Հոդված 4 . Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» ենթակետը լրացնելհետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականիհունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29.12.2003
ՀՕ-69