Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2003

Հոդված 1. « Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ մասի 14.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«14.1 Վիճակախաղերի կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 100 000-ապատիկի չափով»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ լիցենզավորված վիճակախաղերի կազմակերպիչների համար տարեկան պետական տուրքի նոր դրույքաչափը կիրառվում է նշված վճարողների գործող լիցենզիաների համար տարեկան պետական տուրքի հերթական վճարման ժամկետը լրանալու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

07.01.2004
ՀՕ-5