ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 17.12.2003
Հոդված 1. «
Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ մասի 14.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«14.1 Վիճակախաղերի կազմակերպման համար՝ տարեկան |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ լիցենզավորված վիճակախաղերի կազմակերպիչների համար տարեկան պետական տուրքի նոր դրույքաչափը կիրառվում է նշված վճարողների գործող լիցենզիաների համար տարեկան պետական տուրքի հերթական վճարման ժամկետը լրանալու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
07.01.2004
ՀՕ-5