Armenian   Russian    
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2002
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-112) 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 27. Տարեկան ծրագիրը եւ հաշվետվությունը

Հանձնաժողովը՝

1. Յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում՝

1) տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման,

2) տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների եւ դրանց իրականացման ժամանակացույցի,

3) տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմների,

4) սույն օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթների մասին:

2. Յուրաքանչյուր տարի՝ մինչեւ մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը ներառում է՝

1) համառոտ տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության մասին.

2) ապրանքային շուկաների վերլուծությունը.

3) տնտեսական մրցակցության կարգավորման եւ վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները.

4) իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-436