Armenian   Russian    
Ջրային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2003
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (4 հունիսի 2002 թվականի) 38-րդ հոդվածի երկրորդ պարբերության 2-րդ ենթակետը, 39-րդ հոդվածի առաջին պարբերությունը, 44-րդ հոդվածի երկրորդ պարբերության 8-րդ ենթակետը, 46-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ պարբերությունները։

Հոդված 2. Օրենսգրքի 43-րդ հոդվածի.

1. Ութերորդ պարբերության առաջին նախադասությունից հանել «Ներկայացնում է առաջարկություններ եւ ապահովում է համապատասխան կառավարական մարմնի ստորագրությունը» բառերը։

2. Իններորդ պարբերությունում ուժը կորցրած ճանաչել «գրանցմանհամար» բառերըբառը փոխարինել «հաշվառման» բառով։

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 79-րդ հոդվածի «ըստ որակական ցուցանիշների՝ կախված ջրային ռեսուրսների դասակարգումից» բառերից հետո հոդվածում շարադրված տեքստն ամբողջությամբ։

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 791-րդ հոդվածով՝

«Հոդված 791. Սակագների սահմանման եւ վերանայման գործընթացը

1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը  եւ ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ կարգավորող հանձնաժողով):

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել:

3. Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի գործունեության երկարաժամկետ սակագին:

4. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի, այնպես էլ կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ: Կարգավորող հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) եւ որոշում է կայացնում ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո՝  90-օրյա ժամկետում:

5. Կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը եւ սահմանել նոր սակագին՝ իր հաստատած ընթացակարգի համաձայն՝ ելնելով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի եւ սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:

6. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձը կարող է խմելու կամ ոռոգման կամ տեխնիկական ջուրը վաճառել կամ ջրահեռացման ծառայությունները մատուցել կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի իր գործունեությունը, եւ եթե այդ իջեցումը կատարվում է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի շահույթի հաշվին: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս կարգավորող հանձնաժողովը  հաշվի չի առնում սակագների իջեցման հետեւանքով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի հնարավոր վնասները:

7. Հիմք ընդունելով սույն օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ կարգավորող հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների եւ այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները։

8. Կարգավորող հանձնաժողովին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով կարգավորող հանձնաժողովը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց համար սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին եւ իրավական այլ ակտերին համապատասխանող հաշիվներ եւ ենթահաշիվներ։

9. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձը գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում է կարգավորող հանձնաժողով՝ վերջինիս  սահմանած ձեւերով եւ կարգով:

10. Ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով կարգավորող հանձնաժողովն իրավասու է իրականացնել կամ կազմակերպել ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:»։

Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։                    



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17.01.2004
ՀՕ-19