ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել հետեւյալ լրացումները.
1. Օրենսգրքի 8 հոդվածի՝
ա) 4-րդ կետի «թարգմանիչները» բառից հետո լրացնել «, որոնցից վերցվում է ստորագրություն՝ բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու եւ չօգտագործելու մասին» բառերը.
բ) 5-րդ կետի «պահպանմամբ» բառից առաջ լրացնել «, պետական, ծառայողական, առեւտրային, բանկային եւ այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների» բառերը:
2. Օրենսգրքի 28 հոդվածի 1-ին կետի 1-ին եւ 3-րդ ենթակետերում համապատասխանաբար՝ «պատճենները» եւ «հետազոտմանը» բառերից հետո լրացնել «՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի եւ այլ օրենքների պահանջները» բառերը:
3. Օրենսգրքի 49 հոդվածի 4-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «՝ պետական, ծառայողական, առեւտրային, բանկային եւ այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ» բառերը:
4. Օրենսգրքի՝
ա) 65 հոդվածի 4-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «՝ պետական, ծառայողական, առեւտրային, բանկային եւ այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ» բառերը.
բ) 65 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Ապացույցի ապահովման մասին որոշումը կատարելուց հետո դատարանն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատավարության այն մասնակցին, որին պատկանող ապացույցի նկատմամբ որոշում է ընդունվել, եթե վերջինս նախապես տեղյակ չի եղել այդ որոշմանը:»:
5. Օրենսգրքի 93 հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ պարբերությամբ.
«Այն դեպքում, երբ հայցադիմումը ներկայացնելու հետ միաժամանակ հայցվորը միջնորդություն է ներկայացնում հայցի կամ ապացույցների ապահովման պահանջով, եւ դատարանը բավարարում է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթերի պատճենները դատարանի որոշումը կատարելուց հետո անհապաղ ուղարկվում են պատասխանողին:»:
6. Օրենսգրքի 97 հոդվածի 1-ին կետի «անձի միջնորդությամբ» բառերից հետո հանել ստորակետը եւ լրացնել «կամ իր նախաձեռնությամբ» բառերը:
7. Օրենսգրքի 100 հոդվածի՝
ա) 1-ին կետի «այլ միջոցով» բառերից հետո լրացնել «կամ ձեւափոխելու» բառերը.
բ) 2-րդ կետի «այլ միջոցով փոխարինելու» բառերից հետո լրացնել «կամ ձեւափոխելու» բառերը:
8. Օրենսգրքի 101 հոդվածի 2-րդ կետի «լուծվում է» բառերից հետո լրացնել «միջնորդությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում,» բառերը:
9. Օրենսգրքի 102 հոդվածի՝
ա) 1-ին կետի «պահանջել» բառից հետո լրացնել «եռօրյա ժամկետում» բառերը.
բ) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Այդ պահանջը չկատարելու դեպքում հայցի ապահովման մասին որոշումը ենթակա է վերացման:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15 նոյեմբերի 2000թ.
ՀՕ-101