ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Սույն հոդվածի առաջին մասի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել դատարանի վճիռը կամ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:»:
Հոդված 2. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ մասով.
«2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել դատարանի վճիռը կամ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 մարտի 2001թ.
ՀՕ-146