ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա են նաեւ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ չունեցող քաղաքացիների եւ առեւտրային կազմակերպություն չհանդիսացող կազմավորումների մասնակցությամբ տնտեսական վեճերը եւ այլ գործեր, եթե դրանք իրենց էությամբ առնչվում են ձեռնարկատիրական գործունեության ոլորտին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.
«Տնտեսական դատարանում բոլոր տնտեսական գործերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա: Վճռաբեկ դատարանի կողմից բեկանված վճիռներով տնտեսական գործերը, բացառությամբ սնանկության գործերի եւ օրենքով նախատեսված այլ գործերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«Եթե ինքնաբացարկների կամ բացարկների բավարարման հետեւանքով տնտեսական դատարանում գործի քննության համար անհնարին է կազմավորել դատարանի նոր կազմ, ապա վճռաբեկ դատարանի նախագահը գործը հանձնում է առաջին ատյանի որեւէ դատարանի քննությանը, իսկ եթե գործը քննվում է կոլեգիալ կարգով՝ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի քննությանը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 81-րդ հոդվածը «գործերը» բառից հետո լրացնել «, բացի տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա գործերից,» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 206-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 206. Վերաքննիչ բողոքներով գործերը քննող դատարանը
Առաջին ատյանի դատարանների՝ օրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ վերաքննիչ բողոքներով գործերը քննում է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (այսուհետ՝ վերաքննիչ դատարան):»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ բաժնով.
«ԲԱԺԻՆ ՉՈՐՐՈՐԴ1
ՎԱՐՈՒՅԹԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 221.1. Տնտեսական գործեր քննող դատարանը
Սույն օրենսգրքի 16-րդ հոդվածով եւ այլ օրենքներով նախատեսված տնտեսական վեճերը եւ այլ գործերն ըստ էության քննվում են տնտեսական դատարանում:
Հոդված 221.2. Գործի քննության ժամկետը տնտեսական դատարանում
Տնտեսական դատարանը, որպես կանոն, գործը պետք է քննի եւ վճիռ կայացնի հայցադիմումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում,
բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 221.3. Գործի քննության կարգը տնտեսական դատարանում
Տնտեսական դատարանում գործն առաջին անգամ ըստ էության քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով:
Տնտեսական դատարանում գործի նոր քննությունը կատարվում է սույն օրենսգրքով սահմանված վերաքննիչ վարույթի կանոններով: Օրենքով կարող է նախատեսվել տնտեսական դատարանում առանձին բնույթի գործերի քննության հատուկ կարգ:
Հոդված 221.4. Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը
Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո:
Հոդված 221.5. Տնտեսական դատարանի վճիռը գործին մասնակցող
անձանց ուղարկելը
Տնտեսական դատարանի վճիռը հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Հոդված 221.6. Տնտեսական դատարանի վճիռների եւ որոշումների
բողոքարկումը
Տնտեսական դատարանի վճիռները եւ որոշումները կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով:
Տնտեսական դատարանի որոշումները ենթակա են բողոքարկման սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 7. Օրենսգրքի 222-րդ հոդվածի՝
ա) 1-ին կետը «դատարանների» բառից հետո լրացնել «, տնտեսական դատարանի» բառերով, իսկ 2-րդ «վերաքննիչ դատարանի՝» բառերը փոխարինել «վերաքննիչ, տնտեսական դատարանների՝» բառերով.
բ) 2-րդ կետի «Դատարանի՝» բառը փոխարինել «Առաջին ատյանի դատարանների եւ տնտեսական դատարանի՝» բառերով, իսկ «վերաքննիչ դատարանի» բառերը՝ «վերաքննիչ, տնտեսական դատարանների» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 223-րդ հոդվածի՝
ա) 1-ին կետի «Վերաքննիչ դատարանի» բառերը փոխարինել «Վերաքննիչ եւ տնտեսական դատարանների՝» բառերով.
բ) 2-րդ կետի «առաջին ատյանի եւ վերաքննիչ» բառերը փոխարինել «առաջին ատյանի, վերաքննիչ եւ տնտեսական» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 224-րդ հոդվածը «դատարանների» բառից հետո լրացնել «տնտեսական դատարանի» բառերով, իսկ 2-րդ «վերաքննիչ դատարանի՝» բառերը փոխարինել «վերաքննիչ, տնտեսական դատարանների՝ » բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 235-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 235. Գործի քննության սահմանները վճռաբեկ դատարանում
Վճռաբեկ դատարանի պալատը վերանայում է դատարանների վճիռները եւ որոշումները՝ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում:»:
Հոդված 11. Օրենսգրքի 236-րդ հոդվածի՝
ա) 2-րդ կետի «բավարարման» բառից հետո միջակետի փոխարեն դնել վերջակետ, լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«: Եթե բեկանվել է տնտեսական դատարանի վճիռը, գործն ուղարկվում է տնտեսական դատարան` դատավորների կոլեգիալ կազմով քննելու համար: Սնանկության վերաբերյալ գործերը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ գործեր տվյալ գործով կայացված վճռի բեկանումից հետո շարունակվում են քննվել միանձնյա.».
բ) 3-րդ կետը «առաջին ատյանի դատարանում» բառերից հետո լրացնել «, տնտեսական դատարանում» բառերով:
Հոդված 12.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 249-րդ հոդվածով.
«Հոդված 249. Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը գործում է մինչեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի՝ օրենքով սահմանված կարգով կազմավորումը:
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի կազմավորման պահից Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի եւ առաջին ատյանի դատարանների վարույթներում եղած տնտեսական գործերը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան, որտեղ շարունակվում է այդ գործերի դատական քննությունը համապատասխանաբար՝ վերաքննիչ վարույթի եւ առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով:»:
Հոդված 13.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 հոկտեմբերի 2001թ.
ՀՕ-214