ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.12.2001
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Նախքան դատարանում գործ հարուցվելը ապացույցների ապահովումը կատարում է նաեւ նոտարը՝ սույն օրենսգրքով եւ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-273