ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 20.05.2002
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետը «կատարումը» բառից հետո լրացնել «կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) պատասխանողի մոտ գտնվող՝ հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը՝ անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հունիսի 2002թ.
ՀՕ-350