ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետից հանել«` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 79-րդհոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաեւ» բառերը փոխարինել «այդ թվում՝» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 376-րդ հոդվածի`
1) 1-ին կետի «մեղադրողը» բառից հետո լրացնել «, տուժողը, նրա ներկայացուցիչը եւ իրավահաջորդը» բառերը.
2) 1-ին կետից հանել վերջին նախադասությունը:
Հոդված 5. Օրենսգրքի 404-րդհոդվածի 2-րդ ենթակետից հանել «, իսկ տուժողի, նրա ներկայացուցչի եւ իրավահաջորդի դիմումի հիման վրա բողոք կարող է բերվել այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ առաջին ատյանի դատարանի եւ վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ որոշումների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10.03.2004
ՀՕ-34