Armenian   Russian    
Քաղաքաշինության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2000

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակումն իրականացվում է փուլային ծրագրի միջոցով՝ դրանով սահմանված առաջնահերթություններին համապատասխան:

Փուլային ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Սույն հոդվածի գործողության ժամկետը սահմանվում է մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը:»:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 հունվարի 2001թ.
ՀՕ-141