ՕՐԵՆՔԸ
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է բանկերի եւ (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները: Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում Կենտրոնական բանկի սահմանած` բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 5 տոկոս եւ ավելի չափով պարտավորությունը: Սույն կետով նախատեսված անպարտաճանաչ պարտապան է համարվում պայմանագրով պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների 180 օր եւ ավելի խախտում թույլ տված պարտապանը: Սույն կետով նախատեսված տեղեկությունների հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում:»:
Հոդված 2.
Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են վարկային եւ այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման համար» բառերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30.03.2004
ՀՕ-48