ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1 . «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ - 193) 43-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների 1-ին աղյուսակի՝ «Անվտանգության բնագավառ» բաժնի 6-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրություն կամ առեւտուր».
բ) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը.
գ) 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 12-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
12.Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ | |||||||||
1 |
Հրապարակի ընտրում`
- միջուկային տեղակայանքների - ռադիոակտիվ թափոնների պահեստարանների - ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների |
Նախագծում՝
- միջուկային տեղակայանքների - ռադիոակտիվ թափոնների պահեստարանների - ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների |
|||||||||
Կառուցում՝
- միջուկային տեղակայանքների - ռադիոակտիվ թափոնների պահեստարանների - ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների |
|||||||||
Շահագործման հանձնում՝
- միջուկային տեղակայանքների - ռադիոակտիվ թափոնների պահեստարանների - ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների |
|||||||||
Շահագործում՝
- միջուկային տեղակայանքների - ռադիոակտիվ թափոնների պահեստարանների - ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների |
|||||||||
Շահագործումից հանում՝
- միջուկային տեղակայանքների - ռադիոակտիվ թափոնների պահեստարանների - ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների |
|||||||||
Աղյուսակի երկրորդ սյունյակի 1-6 կետերում նշված եւ միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարում եւ ծառայությունների մատուցում | |||||||||
Ներմուծում կամ արտահանում՝
- միջուկային նյութերի - ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների - ռադիոակտիվ թափոնների - հատուկ նյութերի - հատուկ սարքավորումների - հատուկ տեխնոլոգիաների |
ՀՀԿ |
||||||||
Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարում՝
- արտադրություն - օգտագործում - փոխադրում -պահեստավորում - վերամշակում |
|||||||||
Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարում՝
- արտադրություն - օգտագործում - վերանորոգում - մոնտաժում եւ կարգաբերում - փոխադրում - պահեստավորում |
|||||||||
Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարում՝
- փոխադրում - վերամշակում - պահում - թաղում |
|||||||||
Միջուկային տեղակայանքների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում | |||||||||
Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարեւոր սարքերի, սարքավորումների, համակարգերի`
- նախագծում - պատրաստում |
|||||||||
Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի եւ այլ փաստաթղթերի փորձաքննություն | |||||||||
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքներ կատարող եւ պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն |
դ) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով՝
«ԱէՕԲԿՄ՝ Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
05.04.2004
ՀՕ-52