Armenian      
Երեխայի իրավունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.03.2004
Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1996 թվականի,  ՀՕ-59, այսուհետ` օրենք) 24-րդ հոդվածի`

1)  վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը».

2)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության եւ նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության եւ օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը եւ դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու եւ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով:»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի`

1) վերնագրից հանել «եւ գիշերօթիկ հաստատություններում» բառերը.

2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի  «մանկական խնամակալական կազմակերպություններում» եւ «Մանկական խնամակալական կազմակերպություններում» բառերը համապատասխանաբար փոխարինել «մանկատներում»,  «Մանկատներում» բառերով.

4)  5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մանկատանը գտնվող կամ տեղավորված եւ խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաեւ այդ երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է  մանկատան ղեկավարը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:  
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

08.04.2004
ՀՕ-56