Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.05.2004

Հոդված 1. Ազատել Ռուսաստանի Դաշնության դաշնային գույքի կառավարման դաշնային գործակալությանը Ռուսաստանի Դաշնության սեփականություն հանդիսացող Հրազդանի ջերմաէլեկտրակայանի գույքային համալիրը Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրված իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ներդրման գործարքի արդյունքում առաջացող 6.2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք (գործարքի իրականացման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով հաշվարկված) դրամի չափով ավելացված արժեքի հարկից:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

03.06.2004
ՀՕ-75