Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.06.2004
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերի ցանկում`

ա) 5-րդ կետի 5.4-րդ եւ 5.6-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` 

«5.4 կյանքի ապահովագրության իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով»
«5.6 ապահովագրական բրոքերային գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով».

բ) 5-րդ կետը 5.4-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.41 -րդ ենթակետով`
«5.41 ոչ կյանքի ապահովագրության իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10.07.2004
ՀՕ-102