ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«31 . Եթե գրանցման հայտ ներկայացնողն ապահովագրական ընկերություն է, եւ վերջինս գրանցման հայտի հետ չի ներկայացրել սույն օրենքի 24-րդ հոդվածի «գ1 » ենթակետով սահմանված տեղեկանքը, ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում լիազորված պետական կառավարման մարմին՝ տվյալ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների եւ պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Լիազորված պետական կառավարման մարմինը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես տվյալ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների եւ պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ1 » կետով՝
«գ1 ) ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում՝ նաեւ տեղեկանք լիազորված պետական կառավարման մարմնից՝ ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների եւ պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10.07.2004
ՀՕ-104