Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը
ՕՐԵՆՔԸ
ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության եւ հմտության համար:
Հոդված 2. Մարտական խաչ շքանշանն ունի երկու աստիճան՝
1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշան,
2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան:
Մարտական խաչ շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:
Հոդված 3. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրվում են՝
ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորատեսակների զինծառայողները՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության համար, ինչպես նաեւ այլ
անձինք՝ պաշտպանության գործին բերած նշանակալի նպաստի համար.
բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորատեսակների ավագ հրամանատարները՝ մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:
Հոդված 4. 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրվում են՝
ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորատեսակների զինծառայողները եւ ավագ հրամանատարները՝ մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար, ինչպես նաեւ այլ անձինք՝ դրանց կատարմանը բերած նշանակալի նպաստի համար.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչության եւ մաքսային մարմինների աշխատակիցները, ինչպես նաեւ այլ անձինք՝ հասարակական կարգի
պահպանության գործում ցուցաբերած անձնական արիության համար:
Հոդված 5.
1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով եւ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրելու միջնորդությունը հարուցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ներքին գործերի
նախարարությունների, ազգային անվտանգության եւ արտակարգ իրավիճակների պետական վարչությունների եւ
մաքսային վարչության կողմից:
Հոդված 6. Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում՝ Հայրենիքի շքանշանից հետո:
Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
22 ապրիլի 1994 թ.
Հ. Ն. -1029-1-ՀՕ-97
02.05.2006 | «Մարտական խաչ շքանշանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին |