Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը
ՕՐԵՆՔԸ
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 00.00.0000
Հոդված 1. Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:
Հոդված 2.
Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, լուսավորության եւ բարձրագույն կրթության եւ գիտության նախարարությունների
կողմից:
Հոդված 3 . Մովսես Խորենացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում ՝ Անանիա Շիրակացու մեդալից հետո:
Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
26 հուլիսի 1993թ.
Հ. Ն.-0887-1-ՀՕ-70