ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հոդված 206.5. Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը
Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կրկին անգամ կատարվել է վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, կամ վարչական կալանք՝ մինչեւ տասնհինգ օր ժամանակով:
Հոդված 206.6. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ նրան դիմադրություն ցույց տալը
Պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների կողմից դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ նրան դիմադրություն ցույց տալը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, կամ վարչական կալանք՝ մինչեւ տասնհինգ օր ժամանակով:»:
Հոդված 206.7. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանք խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը
Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանք խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, կամ վարչական կալանք՝ մինչեւ տասնհինգ օր ժամանակով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածը «206.4.» թվից հետո լրացնել «206.5., 206.6. եւ 206.7.» թվերով:
Հոդված 3 . Օրենսգրքի 325-րդ հոդվածում «եւ 206.4.» թիվը փոխարինել «206.4. 206.5., 206.6. եւ 206.7.» թվերով:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 207.3-րդ հոդվածով.
«Հոդված 207.3. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը
Պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների կողմից դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա ծառայողական գործունեության հետ, եթե սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:
Պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների կողմից դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը՝ կապված նրա ծառայողական գործունեության հետ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից մինչեւ չորս տարի ժամանակով, կամ տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:»:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին կետը «207.1.» թվից հետո լրացնել «,207.3.» թվով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 հոկտեմբերի 2001թ.
ՀՕ-215