Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ուղղիչ աշխատանքային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԻՉ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.07.1998

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ուղղիչ-աշխատանքային օրենսգրքի 23 հոդվածի երրորդ մասի առաջին ենթակետի «մինչեւ տասը դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 23 հոդվածի երրորդ մասի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ունենալ մինչեւ երեք օր տեւողությամբ երկարատեւ տեսակցություններ այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր դատապարտյալի տարվա ընթացքում տեսակցություն տրվի ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ եւ ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաեւ ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատեւ տեսակցություն.»:

Հոդված 3. Օրենսգրքի 23 հոդվածի երրորդ մասի երրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-մեկ ամսում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ.»:

Հոդված 4. Օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ամսվա ընթացքում ստանալ հանձնուք եւ մեկ ծանրոց:»:

Հոդված 5. Օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Լավ վարքի եւ աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան 1/4-ը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել:»:

Հոդված 6. Օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի առաջին ենթակետում «մինչեւ ութ դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-եռամսյակի ընթացքում ունենալ մեկ երկարատեւ տեսակցություն, իսկ եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, այն կարող է փոխարինվել կարճատեւ տեսակցությամբ:»:

Հոդված 8. Օրենսգրքի 24 հոդվածի չորրորդ մասի առաջին ենթակետում «մինչեւ ինը դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 24 հոդվածի չորրորդ մասի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ունենալ մինչեւ երեք օր տեւողությամբ երկարատեւ տեսակցություններ այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր դատապարտյալի տարվա ընթացքում տեսակցություն տրվի ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, եւ ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաեւ ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատեւ տեսակցություն.»:

Հոդված 10. Օրենսգրքի 24 հոդվածի չորրորդ մասի երրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-մեկ ամսում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ.»:

Հոդված 11. Օրենսգրքի 24 հոդվածի չորրորդ մասի չորրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ամսվա ընթացքում ստանալ հանձնուք եւ մեկ ծանրոց:»:

Հոդված 12. Օրենսգրքի 24 հոդվածի հինգերորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Լավ վարքի եւ աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան 1/4-ը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել:»:

Հոդված 13. Օրենսգրքի 24 հոդվածի հինգերորդ մասի առաջին ենթակետում «մինչեւ յոթ դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 24 հոդվածի հինգերորդ մասի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-եռամսյակի ընթացքում ունենալ մեկ երկարատեւ տեսակցություն, իսկ եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, այն կարող է փոխարինվել մեկ կարճատեւ տեսակցությամբ:»:

Հոդված 15. Օրենսգրքի 25 հոդվածի հինգերորդ մասի առաջին ենթակետում «մինչեւ յոթ դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 25 հոդվածի հինգերորդ մասի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ունենալ մինչեւ երեք օր տեւողությամբ երկարատեւ տեսակցություններ այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր դատապարտյալի տարվա ընթացքում տեսակցություն տրվի ոչ հաճախ, քան երկու ամիսը մեկ անգամ, եւ ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաեւ ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատեւ տեսակցություն.»:

Հոդված 17. Օրենսգրքի 25 հոդվածի հինգերորդ մասի երրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-եռամսյակի ընթացքում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ.»:

Հոդված 18. Օրենսգրքի 25 հոդվածի հինգերորդ մասի չորրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ամսվա ընթացքում ստանալ հանձնուք եւ մեկ ծանրոց:»:

Հոդված 19. Օրենսգրքի 25 հոդվածի վեցերորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Լավ վարքի եւ աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան 1/4-ը կրելուց հետո դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել:»:

Հոդված 20. Օրենսգրքի 25 հոդվածի վեցերորդ մասի առաջին ենթակետում «մինչեւ վեց դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 21. Օրենսգրքի 25 հոդվածի վեցերորդ մասի երկրորդ ենթակետում «տարվա ընթացքում» բառերը փոխարինել «կիսամյակի ընթացքում» բառերով:

Հոդված 22. Օրենսգրքի 26 հոդվածի երրորդ մասի առաջին ենթակետում «մինչեւ յոթ դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 23. Օրենսգրքի 26 հոդվածի երրորդ մասի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատեւ եւ եռամսյակի ընթացքում՝ մեկ երկարատեւ տեսակցություն.»:

Հոդված 24. Օրենսգրքի 26 հոդվածի երրորդ մասի երրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-եռամսյակի ընթացքում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ.»:

Հոդված 25. Օրենսգրքի 26 հոդվածի երրորդ մասի չորրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ամսվա ընթացքում ստանալ հանձնուք եւ մեկ ծանրոց:»:

Հոդված 26. Օրենսգրքի 26 հոդվածի չորրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Լավ վարքի եւ աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան 1/3-ը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել:»:

Հոդված 27. Օրենսգրքի 26 հոդվածի չորրորդ մասի առաջին ենթակետում «մինչեւ հինգ դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 30 հոդվածի երկրորդ մասի առաջին ենթակետում «մինչեւ հինգ դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 29. Օրենսգրքի 30 հոդվածի երկրորդ մասի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-եռամսյակի ընթացքում ունենալ մեկ կարճատեւ տեսակցություն.»:

Հոդված 30 . Օրենսգրքի 30 հոդվածի երկրորդ մասի երրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-եռամսյակը մեկ ստանալ մեկ փաթեթ»:

Հոդված 31. Օրենսգրքի 30 հոդվածի երկրորդ մասում ավելացնել հինգերորդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ՝

«-շաբաթական ստանալ տասը կիլոգրամ հանձնուք եւ մեկ ծանրոց:»:

Հոդված 32. Օրենսգրքի 30 հոդվածի երրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Լավ վարքի եւ աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում պատժի 1/3-ը կրելուց հետո, դատապարտյալներին թույլատրվում է սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական լրացուցիչ ծախսել մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով գումար եւ կիսամյակի ընթացքում ունենալ մեկ կարճատեւ տեսակցություն:»:

Հոդված 33 . Օրենսգրքի 30 հոդվածի չորրորդ մասը հանել:

Հոդված 34. Օրենսգրքի 31 հոդվածի չորրորդ մասի առաջին ենթակետում «մինչեւ երեք դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ նվազագույն աշխատավարձի չափով գումար» բառերով:

Հոդված 35. Օրենսգրքի 31 հոդվածի չորրորդ մասի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-եռամսյակի ընթացքում ստանալ մեկ փաթեթ.»:

Հոդված 36. Օրենսգրքի 31 հոդվածի երրորդ մասում ավելացնել չորրորդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ՝

«-շաբաթական ստանալ տասը կիլոգրամ հանձնուք եւ մեկ ծանրոց:»:

Հոդված 37. Օրենսգրքի 31 հոդվածի հինգերորդ մասից հանել «, ծանրոցներ եւ հանձնուքներ» բառերը:

Հոդված 38. Օրենսգրքի 37 հոդվածի չորրորդ մասի առաջին ենթակետի «մինչեւ տասը դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 39. Օրենսգրքի 37 հոդվածի չորրորդ մասի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատեւ տեսակցություն.»:

Հոդված 40. Օրենսգրքի 37 հոդվածի չորրորդ մասի երրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ամսվա ընթացքում ստանալ հանձնուք եւ մեկ ծանրոց.»:

Հոդված 41. Օրենսգրքի 37 հոդվածի չորրորդ մասի չորրորդ ենթակետում «տարեկան ստանալ ոչ ավելի, քան երկու փաթեթ» բառերը փոխարինել «ամսական ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ» բառերով:

Հոդված 42. Օրենսգրքի 37 հոդվածի հինգերորդ մասի առաջին ենթակետում «մինչեւ յոթ դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 43. Օրենսգրքի 37 հոդվածի հինգերորդ մասի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատեւ տեսակցություն:» :

Հոդված 44. Օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասի առաջին ենթակետում «մինչեւ ութ դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 45 . Օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատեւ տեսակցություն.»:

Հոդված 46. Օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասի երրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ամսվա ընթացքում ստանալ հանձնուք եւ մեկ ծանրոց.»:

Հոդված 47 . Օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասի չորրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ամսական ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ:»:

Հոդված 48. Օրենսգրքի 38 հոդվածի չորրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Լավ վարքի, աշխատանքի եւ ուսման նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում պատժի 1/4-ը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել:»:

Հոդված 49. Օրենսգրքի 38 հոդվածի չորրորդ մասի առաջին ենթակետում «մինչեւ վեց դրամ գումար» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար» բառերով:

Հոդված 50 . Օրենսգրքի 38 հոդվածի չորրորդ մասի երկրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«-ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատեւ տեսակցություն:»:

Հոդված 51. Օրենսգրքի 40 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 40. Չափահաս դարձած դատապարտյալներին  դաստիարակչական աշխատանքային գաղութներում թողնելը

Ուղղման եւ վերադաստիարակման արդյունքներն ամրապնդելու, ընդհանուր կրթությունը կամ պրոֆեսիոնալ պատրաստականությունն ավարտելու նպատակով տասնութ տարեկան դարձած դատապարտյալները թողնվում են դաստիարակչա-կան աշխատանքային գաղութում մինչեւ պատժի ժամկետը լրանալը:

Տասնութ տարեկան դարձած եւ դաստիարակչական աշխատանքային գաղութում թողնված դատապարտյալների նկատմամբ տարածվում են այն ռեժիմը, աշխատանքային պայմանները, սննդի եւ նյութական ապահովման նորմաները, որոնք սահմանված են անչափահաս դատապարտյալների համար:»:

Հոդված 52. Օրենսգրքի 40 հոդվածից հետո ավելացնել նոր 401 հոդված հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 401 . Կանանց եւ անչափահասների համար նախատեսվող  արտոնությունները

Սույն օրենսգրքում կանանց եւ անչափահասների համար սահմանված տեսակցությունների, ստացվող փաթեթների, ծանրոցների, հանձնուքների թիվը, անկախ ուղղիչ-աշխատանքային հիմնարկի տեսակից, պատիժը կրելու վայրի ադմինիստրացիայի թույլտվությամբ, առանձին դեպքերում կարող է ավելացվել, բայց ոչ ավելի, քան երկու անգամ:»:

Հոդված 53 . Օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Արտադրական նորմաները գերակատարող կամ սահմանված առաջադրանքներն օրինակելիորեն կատարող դատապարտյալներին կարող են լրացուցիչ թույլատրվել ամսական ծախսեր՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ ծանր աշխատանքներում, աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում կամ բարձր լեռնային եւ ջրազուրկ շրջաններում տեղակայված ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում արտադրանքի նորմաները գերակատարողներին կամ սահմանված առաջադրանքներն օրինակելիորեն կատարողներին՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»:

Հոդված 54. Օրենսգրքի 43 հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ծախսելու թույլատրված փողի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկը:»:

Հոդված 55. Օրենսգրքի 43 հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Դատապարտյալներին, անկախ նրանց նկատմամբ սահմանված ռեժիմի տեսակից, սույն օրենսգրքի 23-26, 30, 31, 37 եւ 38 հոդվածներով նախատեսված գումարից բացի, իրենց անձնական հաշիվներում ունեցած միջոցների հաշվին թույլատրվում է առանց սահմանափակման գրքի առեւտրի ցանցի եւ «Հայմամուլի» միջոցով ձեռք բերել գրականություն, գրենական պիտույքներ, թերթեր եւ ամսագրեր:»:

Հոդված 56. Օրենսգրքի 44 հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում, դաստիարակչական աշխատանքային գաղութում պատիժ կրող անձանց, անկախ ռեժիմի տեսակից, ամսական թույլատրվում է ստանալ մինչեւ հիսուն կիլոգրամի չափով հանձնուք՝ միանգամից կամ մաս-մաս, իսկ բանտի ընդհանուր եւ խիստ ռեժիմներում պատիժ կրող անձանց՝ շաբաթական տասը կիլոգրամ հանձնուք, բայց ոչ ավելի, քան ամիսը քառասուն կիլոգրամ:»:

Հոդված 57. Օրենսգրքի 44 հոդվածի երկրորդ, երրորդ եւ չորրորդ մասերը հանել: Այդ կապակցությամբ հինգերորդ-ութերորդ մասերը համապատասխանաբար համարել երկրորդ-հինգերորդ մասեր:

Հոդված 58. Օրենսգրքի 45 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ մասով ՝

«Տարբեր ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալներին իրար հետ տեսակցություններ հատկացնելն արգելվում է:»:

Այդ կապակցությամբ նույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերը համապատասխանաբար համարել երրորդ եւ չորրորդ մասեր:

Հոդված 59. Օրենսգրքի 46 հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Դատապարտյալներին թույլատրվում է նամակներ ստանալ եւ ուղարկել անսահմանափակ քանակությամբ:»:

Հոդված 60. Օրենսգրքի 46 հոդվածի երկրորդ մասը հանել: Այդ կապակցությամբ երրորդ եւ չորրորդ մասերը համապատասխանաբար համարել երկրորդ եւ երրորդ մասեր:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 օգոստոսի 1998թ.
ՀՕ-244