Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ուղղիչ աշխատանքային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԻՉ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.04.2000
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը 8 հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 81 եւ 82 հոդվածներով.

«Հոդված 81 . Դատապարտյալների խղճի ազատության ապահովումը

Դատապարտյալներին երաշխավորվում է խղճի եւ հավատքի ազատություն։

Գաղութ-բնակավայրերում պատիժը կրող անձանց խնդրանքով նրանց թոււյլատրվում է հաճախել տվյալ վարչական տարածքի սահմաններում գտնվող հոգեւոր հիմնարկները։

Ազատազրկման ձեւով պատիժը կրող անձանց խնդրանքով նրանց մոտ (բացի տուգանային եւ կարգապահական մեկուսարաններում, պատժախցերում պահվող դատապարտյալներից) հրավիրվում են հոգեւորականներ։

Դատապարտյալներին թույլատրվում է ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում մասնակցել կրոնական արարողություններին, օգտագործել հավատքի առարկաներ եւ հոգեւոր գրականություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոգեւորականների խնդրանքով եւ դատապարտյալների համաձայնությամբ թույլատրվում է այցելություններ ուղղիչ-աշխատանքային հիմնարկներ՝ կրոնական արարողություններ անցկացնելու համար։ Կրոնական արարողությունների անցկացումը կամավոր է, չպետք է խախտվեն ներքին կարգապահության կանոնները, եւ չպետք է սահմանափակվեն պատիժը կրող մյուս անձանց իրավունքները։

Հոդված 82 . Դատապարտյալների անձնական անվտանգության իրավունքը

Այլ դատապարտյալների կողմից դատապարտյալի կյանքի, առողջության կամ նրա անձի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության կատարման վտանգ առաջանալու դեպքում նա իրավունք ունի հայտարարությամբ դիմել ուղղիչ- աշխատանքային հիմնարկի յուրաքանչյուր պաշտոնատար անձի՝ իրեն այդպիսի վտանգը բացառող մեկ այլ տարածք տեղափոխելու խնդրանքով: Այդ դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դատապարտյալին ապահով տարածք տեղափոխելու համար։

Ուղղիչ-աշխատանքային հիմնարկի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ՝ այդ վտանգները վերացնելու ուղղությամբ կամ միջնորդում է վերադաս մարմիններին՝ դատապարտյալների հետագա պատիժն այլ ուղղիչ-աշխատանքային հիմնարկում կրելու վերաբերյալ:»։

Հոդված 2. Օրենսգրքի 23 հոդվածի հինգերորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- տարվա ընթացքում ունենալ հինգ երկարատեւ եւ վեց կարճատեւ տեսակցություն։ Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատեւ տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատեւ տեսակցությամբ.»։

Հոդված 3. Օրենսգրքի 23 հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ չորրորդ պարբերությամբ.

«- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:»։

Հոդված 4. Օրենսգրքի 24 հոդվածի հինգերորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- տարվա ընթացքում ունենալ վեց կարճատեւ եւ երեք երկարատեւ տեսակցություն։ Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատեւ տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատեւ տեսակցությամբ.»։

Հոդված 5. Օրենսգրքի 24 հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ չորրորդ պարբերությամբ.

«- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:»։

Հոդված 6. Օրենսգրքի 25 հոդվածի վեցերորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- տարվա ընթացքում ունենալ չորս կարճատեւ եւ երեք երկարատեւ տեսակցություն։ Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատեւ տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատեւ տեսակցությամբ:»։

Հոդված 7. Օրենսգրքի 25 հոդվածի վեցերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ չորրորդ պարբերությամբ.

«- տարվա ընթացքում ստանալ ութ ծանրոց կամ հանձնուք:»։

Հոդված 8. Օրենսգրքի 26 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- տարվա ընթացքում ունենալ չորս կարճատեւ եւ երեք երկարատեւ տեսակցություն։ Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատեւ տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատեւ տեսակցությամբ:»։

Հոդված 9. Օրենսգրքի 26 հոդվածի չորրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ չորրորդ պարբերությամբ.

«- տարվա ընթացքում ստանալ վեց ծանրոց կամ հանձնուք:»։

Հոդված 10. Օրենսգրքի 30 հոդվածի երրորդ մասի «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով գումար եւ կիսամյակի ընթացքում ունենալ մեկ կարճատեւ տեսակցություն» բառերը փոխարինել «մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար եւ տարվա ընթացքում ունենալ երեք կարճատեւ եւ մեկ երկարատեւ տեսակցություն, ինչպես նաեւ տարվա ընթացքում ստանալ վեց ծանրոց կամ հանձնուք» բառերով։

Հոդված 11. Օրենսգրքի 37 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- տարվա ընթացքում ունենալ տասներկու կարճատեւ եւ հինգ երկարատեւ տեսակցություն.»։

Հոդված 12. Օրենսգրքի 37 հոդվածի հինգերորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- տարվա ընթացքում ունենալ տասներկու կարճատեւ եւ հինգ երկարատեւ տեսակցություն։ Դաստիարակչական աշխատանքային գաղութի պետի որոշմամբ տեսակցությունները կարող են անցկացվել գաղութի սահմաններից դուրս:»։

Հոդված 13. Օրենսգրքի 37 հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ չորրորդ պարբերությամբ.

«- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:»։

Հոդված 14. Օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- տարվա ընթացքում ունենալ տասներկու կարճատեւ եւ երեք երկարատեւ տեսակցություն.»։

Հոդված 15. Օրենսգրքի 38 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- տարվա ընթացքում ունենալ տասներկու կարճատեւ եւ երեք երկարատեւ տեսակցություն։ Դաստիարակչական աշխատանքային գաղութի պետի որոշմամբ տեսակցությունները կարող են անցկացվել գաղութի սահմաններից դուրս:»։

Հոդված 16. Օրենսգրքի 38 հոդվածի չորրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ չորրորդ պարբերությամբ.

«- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:»։

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 մայիսի 2000թ.
ՀՕ-55