ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաեւ պիտանիության ժամկետն անցած ապրանքն առանց այդ մասին նախապես գրավոր հայտարարություն տալու վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով։»:
Հոդված 2. Օրենսգրքի 158 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով՝
«Առանց սպառողների կյանքի, առողջության համար անվտանգությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատի եւ (կամ) համապատասխանության նշանի պարտադիր սերտիֆիկացման ենթակա պարենային ապրանք վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով (ապրանքի բռնագրավումով կամ առանց դրա)։»:
Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ մասը համարել չորրորդ մաս։
Հոդված 3. Օրենսգրքի 188 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 188. Նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները, պարտադիր սերտիֆիկացման կանոնները, չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը
Նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները խախտելը, բացի 158 հոդվածով նախատեսված իրավախախտումները կատարած անձանցից, արտադրանքն իրացնելու (առաքելու), օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու,օգտահանելու ժամանակ, ինչպես նաեւ պետական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու համար արտադրանք, անհրաժեշտ տվյալներ եւ փաստաթղթեր ներկայացնելուց խուսափելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով։
Առանց համապատասխանության սերտիֆիկատի պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանք (այդ թվում՝ ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը) կամ արտադրողների
(կատարողների, մատուցողների), ինչպես նաեւ սերտիֆիկացման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից սերտիֆիկացման կանոնները խախտելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով։
Պետական հսկողության եւ վերահսկողության ոլորտներում չստուգաչափված չափման միջոցներ կիրառելը, չափման միջոցների ստուգաչափման կանոնները, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաները, առեւտրում չափագիտական կանոնները եւ նորմերը, չհաստատված տեսակների չափման միջոցների թողարկման պահանջները խախտելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով։
Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման պետական հսկողության եւ վերահսկողության իրականացման գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների կարգադրագրերի պահանջները նշված ժամանակին չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով։
Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք նյութական վնաս են պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով։»:
Հոդված 4. Օրենսգրքի 219 հոդվածի առաջին մասում «149-158» թվերը փոխարինել «149-157 հոդվածներով, 158 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով» բառերով, հանել «188» թիվը:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2447 հոդվածով՝
«Հոդված 2447 . Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության մարմինները
Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 158 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով եւ 188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման պետական հսկողության եւ վերահսկողության իրականացման գլխավոր պետական տեսուչը։»:
Հոդված 6. Օրենսգրքի 310 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման մարմինների՝ դրա համար լիազորված անձինք՝ սույն օրենսգրքի 158 հոդվածի երրորդ մասով նախատեսված իրավախախտում կատարվելու դեպքում:»:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունից հանել «վատորակ, ոչ ստանդարտ կամ անկոմպլեկտ արտադրանք թողարկելու (151 հոդված)» եւ «վատորակ, ոչ ստանդարտ կամ անկոմպլեկտ ապրանքներ վաճառքի հանելու (158 հոդված)» բառերը:
Հոդված 8. Հանել օրենսգրքի 151 եւ 158 հոդվածները:
Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2403 հոդվածով՝
«Հոդված 2403. . Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը
Սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանք թողարկելը կամ իրացնելը, աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, ինչպես նաեւ անվտանգության պահանջներին՝ նշված արտադրանքի, աշխատանքի կամ ծառայության համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթեր անօրինական տալը կամ օգտագործելը, եթե անզգուշության հետեւանքով այդ գործողությունները վնաս են պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում են ազատազրկմամբ՝ մինչեւ երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով։
Նույն արարքները, եթե դրանք՝
ա) կատարվել են մինչեւ վեց տարեկան երեխաների համար նախատեսված ապրանքների, ծառայությունների վերաբերյալ,
բ) վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը,
գ) առաջացրել են անձի մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ մինչեւ հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մինչեւ երկու տարի ժամանակով, կամ տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ մեկ հազարապատիկի չափով։
Նույն արարքները, որոնք առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից մինչեւ տասը տարի ժամանակով։»:
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի առաջին մասից հանել «151» թիվը:
Հոդված 11. Օ րենսգրքի 117 հոդվածի երրորդ մասից հանել «151» թիվը, իսկ «2402 ,» թվից հետո ավելացնել «2403 »թիվը:
Հոդվածի հինգերորդ մասից հանել «158» թիվը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 մայիսի 1998թ.
ՀՕ-212