ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հոդված 17010 . Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում՝ առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների դրամական հաշվարկներ իրականացնելը
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում՝ առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների դրամական հաշվարկներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ օրենքով կամ իրավաբանական անձանց կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում իրավաբանական անձանց անունից հանդես եկող ներկայացուցիչների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:
Նույն խախտումը, որը, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կատարվել է կրկին անգամ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 17011 . Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելը
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:
Նույն խախտումը, որը, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կատարվել է կրկին անգամ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 2442 հոդվածում «1709 » թվից հետո լրացնել «17010 » եւ «17011 » թվերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 հունվարի 1999թ.
ՀՕ-283