Armenian   Russian    
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 114-րդ հոդվածի «երեսուն տոկոսից մինչեւ դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1541 -րդ հոդվածով.

«Հոդված 1541 . Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը

Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո՝ նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի տասը տոկոսի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 158. Առեւտրի ոլորտում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, առանց համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը

Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաեւ պիտանիության ժամկետն անցած ապրանքները, առանց այդ մասին նախապես գրավոր հայտարարություն տալու, վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Առանց սպառողների կյանքի, առողջության համար անվտանգությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատի եւ (կամ) համապատասխանության նշանի պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանք վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Մանրածախ առեւտրի խանութի ճակատային մասում սահմանված ցուցանակի բացակայությունը, խանութներում գործունեության համար նախատեսված անհրաժեշտ առեւտրատեխնոլոգիական, սառնարանային սարքավորումների եւ գույքի բացակայությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչ քսանապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 180-րդ հոդվածի «հինգ տոկոսից մինչեւ տասնհինգ տոկոսի» եւ «տասը տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի» բառերը համապատասխանաբար փոխարինել «քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի» եւ «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 219-րդ հոդվածի առաջին մասից հանել «, 114 հոդվածներով, », «158 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով,» եւ «180,» բառերը: Մասը «113» թվից հետո լրացնել «հոդվածով» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաեւ սույն օրենսգրքի 114-րդ, 1541 -րդ, 180-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 2447 -րդ հոդվածի «158 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով եւ 188 հոդվածով» բառերը փոխարինել «158-րդ եւ 188-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

11 հունվարի 2003թ.
ՀՕ-496