ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 28.09.2004
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 9.4-րդ եւ 9.5-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«9.4 հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
9.5 9 կիլոհերցից բարձր եւ 400 գիգահերցից ցածրհաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առեւտրի եւ ներմուծման համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21.10.2004
ՀՕ-114