Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2004

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 119-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 119. Հանձնաժողովի համագործակցությունը պետական մարմինների եւ ինքնակարգավորման գործառույթներ իրականացնող ոչ առեւտրային կազմակերպությունների հետ»:

Հոդված  2. Օրենքի 119-րդհոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Հանձնաժողովն իրավունք ունի համագործակցելու պետական այլ մարմինների եւ ինքնակարգավորման գործառույթներ իրականացնող ոչ առեւտրային կազմակերպու՟թյունների, այդ թվում` արժեթղթերի շուկայի օտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցությունը ներառում է կարգավորման առարկային վերաբերող տեղեկություններ հայթայթելն ու փոխանակելը, ինչպես նաեւ նման տեղեկություններ ստանալուն աջակցելը:

Հանձնաժողովն իրավունք ունի օրինական հիմքով իր տիրապետմանն անցած տեղեկությունները փոխանցելու հիշյալ պետական մարմիններին եւ կազմակերպություններին` պայմանով, որ դրանց փոխանցումն օրենքին չի հակասում, փոխանցումից հետո կ պահպանվի դրանց` օրենքով սահմանված գաղտնիության ռեժիմը, եւ այդ տեղեկությունները կ օգտագործվեն բացառապես օրենքի խախտումները կանխելու կամ հետապնդելու նպատակով:

Նման համագործակցության նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու տեղեկատվության փոխանակման համակար՟գեր կամ իր անունից մասնակցելու դրանց, մասնավորապես, ստորագրելու հուշագրեր եւ այլ համաձայնագրեր, որոնք ընդամենը կսահմանեն փոխանակման ենթակա տեղեկությունների կազմը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները:»:

Հոդված 3. Օրենքի 121-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`

«զ) իր որոշմամբ ստեղծում է տեղեկատվության փոխանակման համակարգեր կամ մասնակցում դրանց, ինչպես նաեւ հաստատում է տեղեկատվության փոխանակման վերաբերյալ հուշագրերն ու այլ համաձայնագրեր:»:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.11.2004
ՀՕ-117