Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.11.2004
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի`

1) 2-րդ կետի «կառավարման մոնիթորինգը (մշտադիտարկումը)» բառերը փոխարինել «վարման վերահսկողությունը» բառերով.

2) 2-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ կետով.

«21 ) իրականացնում է կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) եւ վճարման մեթոդական ղեկավարումը.».

3) 3-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «եւ ստուգում տվյալների հավաստիությունը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի առաջին պարբերությունում «պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցներից» բառերը փոխարինել «համապատասխան վճարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապիտալացվում են` դրանք կենսաթոշակառուին վճարելու համար» բառերով:

Հոդված 3. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) օրենսդրությամբ սահմանված կարգով վարել կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան.».

2) 2-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ կետով.

«21 ) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի պահանջով տրամադրել կենսաթոշակների նշանակմանը (վերահաշվարկմանը) եւ վճարմանը վերաբերող փաստաթղթերը (կենսաթոշակի գործերը).»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

04.12.2004
ՀՕ-120