ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.11.2004
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի2000 թվականի) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում արժույթի եւ արժութային արժեքների ներմուծման եւ արտահանման դեպքերի վրա: Արժույթի, արժութային արժեքների ներմուծման եւ արտահանման կարգը եւ պայմանները սահմանվում են «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեցամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21.12.2004
ՀՕ-138