Armenian      
Վարկային կազմակերպությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2004
Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 2002 թվականի, ՀՕ-359) 8-րդ հոդվածի 1-ին կետում՝

ա) «դ» ենթակետից հանել «ճանապարհային չեկեր, քարտեր եւ այլ գործիքներ,» բառերը.

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «դ1 » ենթակետ՝

«դ1 ) մատուցել վարկային կազմակերպության գործունեության հետ կապված վճարահաշվարկային ծառայություններ.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21.12.2004
ՀՕ-154