Armenian      
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2004

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-252) 1-ին հոդվածի 3-րդ մասում՝

ա) «եւ վարկային» բառերը փոխարինել՝ «վարկային եւ վճարահաշվարկային» բառերով.

բ) «սահմանում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «սահմանում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Վճարահաշվարկային համակարգի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21.12.2004
ՀՕ-158