Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519) 41-րդ հոդվածի 1-ին մասում«գործատուների եւ ֆիզիկական անձանց կողմից» բառերը փոխարինել «գործատուների եւ ֆիզիկական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի վերջին պարբերությունում «կառավարող» բառը փոխարինել «ձեւավորող» բառով:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում`

ա) վերնագրից հանել «կառավարումը եւ» բառերը.

բ) առաջին պարբերությունում «կառավարում» բառը փոխարինել «վարում» բառով:

Հոդված 4. Օրենքի 65-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 1-ին կետում «կազմակերպություններից եւ ֆիզիկական անձանցից օրենքով» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումը, գանձումը եւ հսկողությունը ապահովող լիազորված մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 3-րդ կետը եւ 2-րդ մասի 3-րդ կետը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2004
ՀՕ-184