ՕՐԵՆՔԸ
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 14.12.2004
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) 6-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «անհատ ձեռնարկատերը» բառերից հետո լրացնել «, նոտարը» բառով:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «մեկ միլիոն եւ ավելի դրամ կազմելու դեպքում» բառերը փոխարինել «հինգ հարյուր հազար եւ ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29.12.2004
ՀՕ-185