Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Անվճարունակության (սնանկության) մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004

Հոդված 1. «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-17) 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «սոցիալական ապահովության պետական հիմնադրամը» բառերը փոխարինել «հարկային մարմինները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետից եւ 21-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հանել «եւ սոցիալական ապահովության» բառերը:

Հոդված 3. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետից հանել «եւ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2004
ՀՕ-189